.
Սուրբ Ծննդյան ավետիս, հունվարի 5-ի երեկոյան, Հայաստանյայաց Ավետարանական Եկեղեցու Բաղրամյան 18-ի

Այս տարի եւս Սուրբ Ծննդյան նախօրեին՝ հունվարի 5-ի երեկոյան, Հայաստանյայաց Ավետարանական Եկեղեցու Բաղրամյան 18-ի երիտասարդներն այցելեցին համայնքի անդամներին, եւ ավետեցին Սուրբ Ծննդյան Բարի Լուրը: Ավանդույթի համաձայն, երիտասարդներից կազմված երգչախումբը նախ մուտքի մոտ Սուրբ Ծննդյան երգերով է հայտնում Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին, այնուհետեւ, երբ ընտանիքը, ում այցելել են,  ներս է հրավիրում, Ավետման ծրագիրը շարունակվում է տանն ու ավարտվում տվյալ ընտանիքի համար աղոթքով: