.
Առաքելություն

ՀԱԵ նպատակն է` նպաստել Աստծո թագավորության տարածմանը և պաշտել Աստծուն հոգով և ճշմարտությամբ:Այդ նպատակից ելնելով՝ ՀԱԵ-ն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝

  • ստեղծել հոգևոր և քրիստոնեական կենտրոններ համայնքի անդամների համար,
  • քարոզել Քրիստոսի Ավետարանը հավատացյալներին և այլ անձանց` նրանց համաձայնությամբ,
  • կազմակերպել Սուրբ Հաղորդության և  Մկրտության խորհուրդներ, պսակի, թաղման և այլ արարողություններ,
  • քրիստոնեական դաստիարակություն տալ եկեղեցու անդամներին և ցանկացող անձանց,
  • իրականացնել բարեգործական ծրագրեր,
  • զբաղվել գիտական, կրթական, մշակութային, հրատարակչական և օրենքով նախատեսված այլ գործունեությամբ, այդ նպատակով ունենալ աստվածաբանական կրթական հաստատություններ և սեփական այլ կրթօջախներ, հրատարակել գրքեր և պարբերականներ, կազմակերպել հոգևոր արարողություններ:

ՀԱԵ-ն ունի նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ իրավունքներ: