Մայր և դուստր
Կարեւորելով ընտանիքում ծնողավարության դերը ՀԱԵ-ն ծառայություններ է իրականացնում նաև եկեղեցու ընտանիքների համար: Հաշվի առնելով սեռային առանձնահատկությունները, ինչպես նաեւ մայրերի եւ դուստրերի փոխհարաբերությունները ամրապնդելու նպատակով, նրանց համար ամենամյա համագումարներ են կազմակերպվում:
Տղամարդկանց ծառայություն
ՀԱԵ տղամարդկանց համար առանձին սերտողության խմբեր են գործում, որտեղ նրանք սովորում են իրենց դերի եւ առաքելության մասին Սուրբգրային ուսուցումները, աղոթում են միասին ու սերտում հոգեւոր կյանքին վերաբերվող թեմաներ: Տղամարդկանց համար ժամանակ առ ժամանակ նաեւ համագումարներ, էքսկուրսիոն ծրագրեր ու այլ հատուկ միջոցառումներ են կազմակերպվում:
Կանանց ծառայություն
ՀԱԵ կանանց համար առանձին սերտողության խմբեր են գործում, որտեղ ՀԱԵ անդամ կանայք սովորում են Աստվածահաճո եւ առաքինի կնոջ մասին ուսուցումները: ՀԱԵ 20 համայքներում այդպիսի խմբեր կան: Կանանց համար ժամանակ առ ժամանակ նաեւ համագումարներ, էքսկուրսիոն ծրագրեր են կազմակերպվում: 2016 թվականից սկսած ՀԱԵ Երեւանի տիկնայք մասնակցում են նաեւ Համաշխարհային Աղոթքի Օրվան:
Զույգերի ծառայություն
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում գործում են նաեւ սերտուղության առանձին խմբեր երիտասարդ զույգերի համար: Ամիսը երկու անգամ, Հայաստանի տարբեր քաղաքներում ու շրջաններում, տասնյակ ընտանիքներ ուսումնասիրում են Աստծո խոսքը՝ ընտանիքին, կնոջ ու ամուսնու դերերին վերաբերող հատվածներն Աստվածաշնչից, ինչպես նաեւ ընտանեկան խաղաղությունը, փոխըմբռնումը, միմյանց հանդեպ հարգանքն ու սերը ամրացնող այլ թեմաներ: Ժամանակ առ ժամանակ զույգերի համար նաև համագումարներ են կազմակերպվում: