.
ԽՄԲԱՅԻՆ ՍԵՐՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավետարանն, իբրեւ գլխավոր հեղինակություն, կարեւոր է նաեւ առանձին խմբերին սերտելու համար: ՀԱԵ գրեթե բոլոր կենտրոններում, Կիրակնօրյա պաշտամունքներից ու առանձին խմբերով աղոթաժողովներից բացի նաեւ աստվածաշնչյան սերտողության խմբեր կան մեծահասակների համար: Այդպիսի խմբերի կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Սերտողությունները վարում են Աստվածաբանական կրթություն ունեցող ուսուցիչներն ու առաջնորդները: