.
Առաքելություն

ՔԴ ծառայությունների առաքելությունը մանուկների, պատանիների և երիտասարդների հայ քրիստոնյա-բարոյական առողջ դաստիարակությունն է՝ հիմնված Աստվածաշնչի վրա: Այն է՝ օգնել մանուկներին, պատանիներին և երիտասարդներին, որպեսզի ճանաչեն Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ և ապրեն  Նրան վայել կյանքով: Աճեն կյանքի բոլոր ասպարեզների մեջ (մտավոր, սոցիալական, զգացական, ֆիզիկական և հոգևոր), ապագայում դառնան մեր ազգի և եկեղեցու ազդեցիկ առաջնորդներ, ծառայողներ, անդամներ և օրինակելի քրիստոնյաներ: