.
Ավետարանչություն երգերով, երեխաներին ու պատանիներին

Երեխաներին ու պատանիներին հոգևոր երգերով կրթող տեսասկավառակներից հայտնի Թամարը հյուրախաղերով Հայաստանում է: Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու և Ամերիակի Հայ Ավետարանչական Ընկերակցության նախաձեռնությամբ, Սուրբ Ծննդյան տոնակատարությունների շրջանակներում Թամար Ալբարյանը կլինի Հայաստանի ավելի քան 20 քաղաքի ՀԱԵ-ում: Համերգային ծրագիրը մեկնարկեց Աշտարակ քաղաքից, այնուհետեւ պետք է շարունակվեր Ղարաբաղում: Սակայն, Երեւան-Գորիս ավտոճանապարհին, ձնաբքի մեջ  գրեթե մեկ օր պատանդ մնալուց հետո, Աստծո ողորմությամբ ու հրաշքով Թամարը հասավ Գորիս: Չնայած վատ եղանակի պատճառով Ղարաբաղյան համերգը չկայացավ, բայց Սիսիանի, Գորիսի, Կապանի, Վանաձորի ու Շիրակամուտի ՀԱԵ մանուկներն ու պատանիները վայելեցին Թամարի երգերի օրհնությունը: Երեւանում Թամար Ալբարյանի ելույթը նախատեսվում է հունվարի 15-ին, ժամը 18:00-ին՝ Բաղրամյան 18 հասցեում: 

 
Նախորդ
...
X