.
Երիտասարդ զույգերը սովորում են Աստծո խոսքը

Տարին ամփոփեց նաեւ ՀԱԵ Բաղրամյան 18-ում գործող երիտասարդ զույգերի սերտողության խումբը: Հոկտեմբերից  սկսած, ամիսը երկու անգամ, մոտ երկու տասնյակ ընտանիքներ ուսումնասիրում էին Աստծո խոսքը՝ ընտանիքին, կնոջ ու ամուսնու դերերին վերաբերվող հատվածներն Աստվածաշնչից: Հանդիպումների ընթացքում, սերտողության մասնակիցներից մեկը, որը նաեւ ֆինանսական ոլորտի մասնագետ է, երիտասարդ ընտանիքներին սովորեցրեց ընտանեկան բյուջե կազմելու եւ տնօրինելու մեթոդները:

Զույգերից շատերը սերտողոթյանը մասնկացում են ամբողջ ընտանիքով: Մինչ ծնողները սովորում են՝ երեխաներին զբաղեցնում են եկեղեցում հյուրամեծարության ծառայությունն իրականացնող երիտասարդները:

Աստծո խոսքի շուրջ սերտողությունների, ընտանիքին առնչվող թեմաների քննարկումների, փորձի փոխանակման ու միմյանցից սովորելու հնարավորություն երիտասարդ ընտանիքները կունենան նաեւ 2016-ին: Երիտասարդ զույգերի կրթությունը , Վեր. Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ, մեկ տարվա ծրագիր է:

Նախորդ
...
X