.
ՀԱԵ հոգևոր խորհուրդը նոր նախագահ ունի

Հոկտեմբերի 5-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիների միության հերթական ժողովը նշանավորվեց խորհրդի դիվանի ընտրություններով: Հայաստանի տարբեր քաղաքների ՀԱԵ պատվիրակությունները նախ ընտրեցին խորհրդի կազմը: 11 հովիվներից բաղկացած խորհուրդն ընտրեց միության բարձրագույն մարմնին: Փակ քվեարկության արդյունքում, ձայների մեծամասնությամբ, խորհրդի նախագահ ընտրվեց Վեր. Գեւորգ Գասպարյանը, փոխնախագահ`Վեր. Հովհաննես Հովսեփյանը, քարտուղարի պաշտոնում վերընտրվեց Կարեն Մանուկյանը, իսկ գանձապահ ընտրվեց Արթուր Օչինյանը: ՀԱԵ խորհրդի նորընտիր դիվանը կղեկավարի 2 տարի: