.
ՀԱԵ 175-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ: ՎԵՐ. ԺՈԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ուստի մենք էլ, տեսնելով որ շրջապատված ենք վկաների բազմության այսպիսի մեծ ամպով, դե՛ն նետենք ամեն մի ծանրություն և մեզ հեշտությամբ թակարդ գցող մեղք ու համբերատարությամբ վազենք մեր առջև դրված մրցավազքը» (Եբրայեցիներին 12.1):

Այս պատգամը գրելու ժամանակ Հայաստանում տեղի ունեցան Խորհրդարանական նոր ընտրություններ: Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը գրավեց Խորհրդարանի և Ազգային ժողովի մեծամասնությունը։ Մենք շնորհավորում ենք նրան և աղոթում, որ Աստված իրեն երկիրը ղեկավարելու իմաստությամբ օժտի: 

Վերջին ամիսներին մեր ժողովուրդը շատ դժվարությունների միջով անցավ։ Նրան պարտադրվեց անարդար խաղաղությամբ լքել Արցախի հողերի մի մասը՝ չնայած մեր բանակի հերոսական դիմադրության։ Շատերը կորցրին իրենց կյանքը, ուրիշները վիրավորվեցին և անդամալույծ դարձան։ Մենք պետք է հարգենք այս հերոսներին, աղոթենք նրանց ընտանիքների համար։ Մենք պետք է աղոթենք նաև այս հարցի արդար լուծման համար, որպեսզի մեր ժողովուրդը խաղաղ ապրի իր հողի վրա։ 

Մարդկության պատմությունը բաղկացած է փառահեղ էջերի հաջորդականությունից, սակայն կան նաև ցավոտ էջեր։ Բայց մենք հավատում ենք, որ ցավոտ էջերի կողքին մեր ժողովուրդը կունենա նաև փառահեղ էջեր։   

Եթե այս է մարդկության պատմությունը, Աստծո պատմությունն այդպես չէ։ Աստծո պատմությունը գրված է այս ժամանակների համար, բայց նաև ամեն բանից վեր՝ հավիտենականության մեջ։ Այն վերջ չունի։ Հավատքի հերոսները՝ հավատքի կանայք և տղամարդիկ, հազարավոր տարիներ գրեցին այդ էջերը (տե՛ս Եբրայեցիներին 11)։

Ավելի քան 17 դար Հայ Եկեղեցին իր հավատքի բոլոր հերոսներով մտել է այս պատմության մեջ։ Նրանք հարստացրել են այն իրենց հավատքով եւ բարեպաշտությամբ՝ այլ եկեղեցների հետ մեկտեղ։

Հայ Ավետարանական Եկեղեցին այս պատմության մեկ մասը դարձավ 175 տարի առաջ։ Այն ծնվեց Պոլսում (ներկայիս Ստամբուլ) 1846 թ.-ի հուլիսի 1-ին՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցին բարեփոխելու ցանկության արդյունք։ Այդ օրից ի վեր այն չի դադարել զարգանալ և նպաստել մեր ժողովրդի բարօրությանը՝ իր բարեպաշտութեամբ, իր կրթական և մարդասիրական աշխատանքներով։ 1915 թ.-ի Ցեղասպանությունից հետո, այն տարածվեց և զարգացավ ամբողջ աշխարհով՝ չմոռանալով իր հայկական արմատները։ Այսօր այն շարունակում է գործել Հայաստանում, Արցախում և աշխարհի մի շարք երկրներում։ Այն Հիսուս Քրիստոսի մեծ Եկեղեցու անբաժանելի մեկ մասն է։

«Ուստի մենք էլ, տեսնելով որ շրջապատված ենք վկաների բազմության այսպիսի մեծ ամպով, դե՛ն նետենք ամեն մի ծանրություն և մեզ հեշտությամբ թակարդ գցող մեղք ու համբերատարությամբ վազենք մեր առջև դրված մրցավազքը» (Եբրայեցիներին 12.1):

Այսօր մենք ցանկանում ենք շարունակել այս պատմությունը՝ բոլոր մյուս եկեղեցիների հետ միասին, Աստծո պատմության մեջ՝ հանուն մեր և բոլոր ժողովուրդների բարօրության ու փրկության։

Թող Աստված օրհնի մեր եկեղեցիներին և մեր ժողովուրդին։

Շնորհավո՛ր տարեդարձդ, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի:

 

Վեր. Ժոել Միքայելյան՝ 

Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի Նախագահ 

​Իսի-Լե-Մուլինո, Ֆրանսիա, Հունիսի 24, 2021թ.