.
ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ ՊԱՐԳԵՎ ԴԱՐԱՔՋՅԱՆ

2006 թ. սեպտեմբերի 27-ին  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ը վերապատվելի Պարգև Դարակջյանին1՝ Հայ Ավետարանական եկեղեցուն և հայ ժողովրդին երկար տարիների մատուցած ծառայության համար հղեց  «ԳԻՐ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԱՌ ՎԵՐԱՊԱՏՎԵԼԻ ՊԱՐԳԵՒ ՏԱՐԱԳՃԵԱՆ»:  Տե՛ս  «Գիր օրհնությանը….»:

Հայրս՝ Պարգևը, ծնվել է 1925 թ.  Նազարեթ  և Արուսյակ Դարաքջյանների ընտանիքում: Նա ընտանիքի զավակներից կրտսերն էր:

Ասում են՝ հայրս շատ կլորադեմ և թմբլիկ մանուկ է եղել: Այդ պատճառով նրան «թոմբուլիկ» կամ «թոմբիկ» էին անվանում: Տարիներ հետո հայրս գրելու էր սեփական մանկության հուշերի վրա հիմնված մանկական մի գիրք՝ «Թոմբիկի արկածները»:

  Հայրս 18 ամսական էր, երբ մահանում է  հայրը՝ պատվելի Նազարեթը: Հինգ տղաների դաստիարակության ծանր բեռն ընկնում է մոր՝ Արուսյակի ուսերին:

Հալեպում ավարտելով Բեթելի Հայ Ավետարանական եկեղեցին`  հայրս ընտանիքի ծանր ֆինանսական դրության պատճառով չի կարողանում շարունակել կրթությունը: 

Պատանեկության տարիները նա անցկացրել է` աշակերտելով մեկ դերձակի, մեկ էլ դարբնի մոտ,  բայց ոչ մի կերպ չի հարմարվել այդ արհեստներից  ոչ մեկին: Այդ պատճառով էլ  նա մի գրախանութ է բացել (այս աշխատանքը նրան ավելի հոգեհարազատ էր և համապատասխանում էր նրա նախասիրություններին):  Նա շատ էր սիրում կարդալ: Իր նշանաբանն ու կյանքի սկզբունքն էր դարձել. «Չվաճառել անգլերեն կամ հայերեն որևէ գիրք, քանի դեռ ես չեմ կարդացել այն»:  Այս տարիներին Պարգևը սերտորեն կապված էր եկեղեցու հետ: Նրան դուր  էր գալիս դասավանդել կիրակնօրյա դպրոցում և առաջնորդել մի խումբ երիտասարդների: Նրա գրախանութը եկեղեցու երիտասարդության համար դարձել էր ազատ ժամանակն անցկացնելու մի վայր:

Հորս` եկեղեցու ընկերները նրա մեջ տեսնում էին եկեղեցու ապագա հոգևոր հովվի և համոզում էին նրան ընդունվել Աստվածաշնչյան քոլեջ: Սակայն հայրս ո՛չ գումար, ո՛չ էլ ավագ դպրոցի ավարտական վկայագիր ուներ` այնտեղ ընդունվելու համար: Այդ ժամանակ հայրս արդեն ամուսնացած էր Մուսա լեռան պաշտպանության խորհրդի ղեկավար վեր. Տիգրան Անդրեասյանի դուստր Արմինե Անդրեասյանի հետ: Ես նրանց անդրանիկ զավակն եմ:

Շարունակությունը կարդալ այստեղ  http://www.amaa.am/

Նախորդ
...
X