.
Միջեկեղեցական ֆուտբոլային հանդիպում

Ֆուտբոլային մրցավարի սուլիչի ձայնից մի քանի րոպե անց գնդակը դարպասում էր, հաշիվը՝ բացված՝ մեկ - զրո։ 

Հենց այսպես մեկնարկեց Հայաստանի միջեկեղեցական սպորտային մրցաշարը, այս անգամ՝ ֆուտբոլի «դաշտում»․ հունիսի 8-ին «Միկա» մարզադահլիճում խաղում էին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ֆուտբոլային թիմն ու Ֆրիզբի ակումբը։ Հաշիվը բացվեց հօգուտ ՀԱԵ թիմի։ 

Հայաստանի միջեկեղեցական սպորտային ծառայությունը մրցաշար է, որին մասնակցում են մի քանի հարանվանությունների սպորտային թիմեր։ Այս տարի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ևս մաս է կազմում հոգևոր ու եղբայրական մթնոլորտում կազմակերպվող այս ֆիզիկական մրցումներին։ Թիմերը կազմված են բացառապես ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլասեր երիտասարդներից։ 

Առաջին հանդիպմանը հաշիվն ավարտվեց նույնքան անսպասելի, որքան մեկնարկեց՝ 14:3՝ հօգուտ ՀԱԵ-ի։ Առաջիկա օրերին ՀԱԵ սպորտային թիմը ևս երկու ֆուտբոլային հանդիպման կմասնակցի՝ շաբաթ 18:00-ին և կիրակի 15:30-ին, Միկա մարզասրահում։

Երիտասարդներն առաջին հանդիպումը սկսեցին ձեռքսեղմումով և բաժանվեցին նույն կերպ՝ եղբայրական հանդիպման մթնոլորտում։ Այս կերպ, վստահաբար, կկայանան մյուս հանդիպումները՝ անկախ այն բանի, թե սուլիչն ու թվերն ում օգտին կգործեն։ 

Նախորդ
...
X