.
Հրաժեշտի արարողություն Վանաձորի ՀԱԵ-ում

Մայիսի 2-ի կիրակնօրյա պաշտամունքը տարբերվում էր նաև Վանաձորի ՀԱԵ-ում: Սուրբ Հաղորդության պաշտամունք էր, պատգամաբերը՝ պատվելի Կարեն Օչինյանն էր:  Ղուկաս 17.5-10 համարների շուրջ նրա քարոզը վերջինն էր Վանաձորի ՀԱԵ-ում՝ օգնական հովվի կարգավիճակում:

Պատվելի Կարեն Օչինյանը նոր ծառայության է անցնում. մի քանի շաբաթից նա կհովվի ՀԱԵ-ն Սպիտակ քաղաքում: Այդ առիթով Վանաձորի համայնքը, հոգաբարձուներն ու ՔԴ ծառայողները, կիրակնօրյա պաշտամունքի ավարտին, փոքրիկ հրաժեշտի արարողություն էին կազմակերպել, որպեսզի իրենց երախտիքի խոսքը փոխանցեն հինգ ու կես տարի Վանաձորում որպես օգնական հովիվ ու քրիստոնեական դաստիարակության պատասխանատու իր ծառայությունը մատուցած պատ. Կարեն Օչինյանին:

Վանաձորում ծառայությունը դադարեցնելու ու նոր քաղաքում նոր առաքելության մասին հայտարարությունն արեց հատուկ այդ նպատակով Վանաձոր այցելած Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու խորհրդի նախագահ Վեր. Ալբերտ Փայտյանը: Այնուհետև շնորհակալության խոսքեր հնչեցին նաև պատ. Օչինյանի ծառայակիցների կողմից, ու նրան հանձնվեց Վերջին Ընթրիքը պատկերող խորհրդանշական հուշանվեր: Պատ. Կարեն Օչինյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Վանաձորի ՀԱԵ համայնքին ու ծառայակիցներին համատեղ աշխատանքի ու օրհնյալ տարիների համար՝ իր խոսքն ավարտեց՝ պատգամի հատվածի վերջին տողերն անձնավորելով. «Ես անպիտան ծառա եմ, արել եմ այն, ինչ որ պարտավոր էի անել»:

Նախորդ
...
X