.
«Վերածնունդ». Ներկայացում ապրելու մասին

« Եթե միայն այս կյանքի համար ենք հուսացել Քրիստոսին, ապա իզուր է »...

Այս խոսքերով սկսվեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ)  «Հայասա» թատերախմբի «Վերածնունդ» ներկայացումը (Ռիչարդ Կալինոսկու` «Հրեշը լուսնի վրա» պիեսի հիման վրա): Այն հրամայական էր, որ գալիս էր հայ ժողովրդի բազմադարյան պատմության խորքից և ուղղվում դահլիճում նստած հանդիսատեսին: Թեև, հնարավոր է, ժամանակներն ու հանգամանքները փոխվել են, սակայն հայը մնացել է նույն հայը, ով կարողանում է զարմանալիորեն հարություն առնել մոխրից և ապրել, իսկ թուրքը` նույն թուրքը:

Ներկայացումը պատահական չէր ընտրված, քանի որ այսօր էլ հայն ունի վերածննդի, հույսի և Քրիստոսի Հարության կարիքը թե´ մեր ազգի, թե´ մեր ընտանիքների և թե´ մեր անձնական կյանքի մեջ: Ինչպես ներկայացման գլխավոր հերոս Արամ Թովմասյանի նահատակված ընտանիքի անդամներն էին պահանջում ամեն մահվան դիմաց նոր կյանք, այնպես էլ այսօր մեր հերոսներն են դա պահանջում:

Նոր կյանք...

Սա հայ ժողովրդի կյանքն է...

Սա մեզնից յուրաքանչյուրի կյանքն է...

Ահա այն պատգամը, որը դերասանները փոխանցեցին հանդիսատեսին` հույս, կյանք և Հարություն: Իսկ հանդիսատեսը հեռացավ Քրիստոսի Հարության և իր ազգի վերածննդի հույսը սրտում՝ մտքում պահելով հետևյալ հարցը. «Ո՞վ է հաղթում մահվան դեմ այս ճակատամարտում»:

 

Լիլիթ Անտոնյան

Ներկայացման մասին տես նաև՝ https://www.amaa.am

Նախորդ
...
X