.
«Փրկության հրեշտակը»` ՊԿԵԹ-ի խաղացանկում

«Փրկության հրեշտակը» դարձյալ բեմում է, այս անգամ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնի (ՊԿԵԹ) բեմում: Հալեպի Հայ Ավետարանական «Էմմանուել» եկեղեցու հովիվ վերապատվելի Հովհաննես Էսքիջյանի ՝ ցեղասպանության տարիներին կատարած սխրագործության մասին պատմող ներկայացումն արդեն 3 անգամ լեփ-լեցուն դահլիճ է ապահովել: Վերջինը՝ ապրիլի 24-ին:

Ռեժիսոր Նունե Աբրահամյանի ներկայացումը, ցեղասպանության 106-ամյա տարելիցին ընդառաջ, ընդգրկվել է ՊԿԵԹ-ի խաղացանկում:

Գլխավոր դերերում տաղանդավոր դերասաններ Սմբատ Ստեփանյանին ու Արա Գևորգյանին միացել են նաև թատրոնի հայտնի դերասաններ Անահիտ Կիրակոսյանն ու Լաուրա Բաբայանը:

Ներկայացումը մեկ դար առաջ տեղի ունեցած սարսափելի ոճրագործության, հայ մանուկների դաժան ճակատագրի ու այդ մղձավանջում մի լուսավոր կետի՝ համեստ, բայց ուժեղ հովվի մասին է: Վերապատվելի Էսքիջյանը ցեղասպանության տարիներին Հալեպում գաղտնի գործող «փրկության ծրագրի» առանցքային դերակատարներից էր: Նա դարձավ «փրկության հրեշտակ» եղեռնից մազապուրծ բազմաթիվ հայ մանուկների համար: Վեր. Էսքիջյանը, Գարլըքի եւ Հալեպի երկաթգծի կայարաններից մեկ երեխայի դիմաց մեկ ոսկի վճարելով, գնում էր հայ որբուկներին եւ վերարկուի տակ թաքցրած իր տուն էր տանում, ապա տարբեր թաքստոցներում ապաստան գտնում նրանց համար: Նա դա անում էր կյանքի գնով: Մի կողմից թուրքական կառավարության սպառնալիքներն էին, մյուս կողմից` հայ որբուկներից տարատեսակ հիվանդություններով վարակվելու հավանականությունը: Էսքիջյանը մահացավ 1916թ.-ին, տիֆից:

Հ.Գ.- Հաջորդ ներկայացումը տեղի կունենա մայիս 8-ին 

Տես նաև այստեղ՝ armradio.am 

Նախորդ
...
X