.
Հույսը պատերազմի դաշտում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու մեդիա բաժինը նոր վիդեոշարք է սկսել, վերնագրելով այն «Նոր հույս Քրիստոսով»: Տեսանյութերն անդրադառնում են Արցախյան վերջին պատերազմի ընթացքում մարտի դաշտում ու թիկունքում մարտնչած ՀԱԵ անդամների, ինչպես նաև պատերազմի դառը հետևանքները կրող, բայց Աստծով մխիթարված հավատացյալների պատմություններին: Հերթական տեսանյութի հերոսները գյումրեցի երիտասարդներն են՝ ՀԱԵ անդամ Արտյումն ու Արան, ովքեր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հազարավորների հետ կանգնել են հանուն հայրենիքի։ Մեկը պահեստազորային է, իսկ մյուսը՝ ժամկետային զինծառայող։ Անկախ պատերազմական գործողություններում իրենց ներգրավվածության չափից՝ երկուսն էլ անցնելով դժվարությունների միջով՝ հույսի Աստծով են առաջ շարժվել։

Հեղինակ՝ Թեհմինե Առաքելյան