.
Մահացել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի ՀԱԵ հովիվը

Սրտի խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ Հոկտեմբերի 22-ին, 42 տարեկան հասակում ուղեղային կաթվածի հետևանքով ի Տեր ննջեց Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ Հրանտ Քեշիշեանը:
Հովիվ Հրանտի վաղաժամ մահը ցնցեց բոլորիս: Հայստանյայց Ավետարանական Եկեղեցին Սուրբ Հոգու մխիթարությունն է խնդրում Տիրոջից և իր խորը ցավակցությունն է հայտնում Հրանտ Քեշիշեանի ընտանիքին, իր համայնքին, Բուլղարիայի Հայ Ավետարանական Եկեղեցիներին և Նախագահ Վեր. Պետրոս Ալթունեանին: