.
2026թ., Նոյեմբերի 25

Ամովս 4. 9-13                                                                                Չորեքշաբթի   |   Նոյեմբեր 25

Որովհետև ահա նա, որ սարերն է կազմել և քամին․․․Տեր՝ Զորքերի Աստված է նրա անունը։ Ամ․4․13

 

ԱՍՏԾՈ ԽՐԱՏԸ

 

Գեբան բանտարկված էր Լիբերիայում: Թեև նա իր պատիժն էր կրում, սակայն իրեն ազատ էր զգում։ Մինչև բանտ ընկնելը նա խիստ ատելությամբ էր լցված քրիստոնեյաների հանդեպ։ Բայց բանտում նա լսեց Քրիստոսի մասին բարի լուրը և հետագայում վկայեց. «Այստեղ հայտնվելս պատահականություն չէր … Աստված ծրագիր ուներ»։ Գեբան հավատաց Քրիստոսին և սկսեց մասնակցել բանտում անցկացվող հավաքույթներին՝ մյուս բանտարկյալների հետ երգերով փառաբանելով Տիրոջը։ «Սա պատիժ չէ,- ասում էր ,- Աստված ինձ այստեղ բերեց, որպեսզի սթափվեմ»։

Ամովս մարգարեն նույնպես ուժ էր գտնում փառաբանելու Աստծուն, նույնիսկ այն ժամանակ, երբ Նա պատժում էր Իր ժողովրդին։ Ամովսը հռչակում էր Աստծո դատաստանը շրջակա երկրների և իր հայրենի Հուդայի նկատմամբ։ Իսկ ամենախիստ խոսքերն ուղղում էր Հյուսիսային թագավորությանը (Ամ․ 1-3)՝ հանդիմանելով իսրայելացիներին չապաշխարելու համար (Ամ. 4․6) և կանխատեսելով խիստ պատիժ (հ․ 12)։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ Ամովսը փառաբանում էր Աստծուն՝ նշելով, որ Նա «մարդուն հայտնում է, թե ի՛նչ է իր մտածմունքը» և որ Նա «Զորքերի Աստված է», այսինքն՝ երկնային զորքերի Տերը (հ․ 13)։

Մարգարեն կարող էր վստահել Աստծո դատաստանին, որովհետև ճանաչում էր Նրա կատարյալ բնավորությունն ու բարի մտադրությունները։ Եվ եթե Երկնավոր Հայրը որոշի խրատել մեզ, եկե՛ք մենք էլ փառաբանենք Նրան՝ հիշելով, որ «Տերն ում սիրում է, խրատում է» (Եբր. 12․6)։

 

Ինչո՞ւ էր Ամովսը կարողանում փառաբանել Աստծուն, նույնիսկ երբ իր ժողովուրդը ծանր փորձությունների միջով էր անցնում։ Ի՞նչ դժվարին դասերի միջով է Աստված թույլ տվել, որ մենք անցնեք։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ երախտապարտ լինել Քո իմաստուն խրատի համար և փառաբանել Քեզ, որ փոխում ես ինձ՝ դարձնելով ավելի լավը։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզեկիել 24-26, Ա Պետրոս 2