.
2026թ., Հոկտեմբերի 9

Ղուկաս 14․15-24                                                                                 Ուրբաթ   |   Հոկտեմբեր 9

 

Եկե՛ք, որովհետև ամեն ինչ արդեն պատրաստ է։ Ղուկ․ 14․17

 

ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԶԱՆԳ

 

Ֆրեդ Ռամսդելը լեռներում էր՝ կապի գոտուց դուրս, և բաց թողեց կարևոր զանգը։ Մերի Բրանկոուն Շվեդիայում զանգ ստացավ, սակայն այն սպամ համարեց։ Դեյվիդ Մաքմիլանը հաղորդագրություն ստացավ, որի մեջ իր անունը սխալ էր գրված, և ջնջեց այն։ Փոլ Միլգրոմը միշտ գիշերներն անջատում էր հեռախոսը, ուստի նրան չկարողացան զանգահարել։ Աբդուլռազակ Գուրնան պատասխանեց զանգին, սակայն չհավատաց իր լսածին։ Այս բոլոր մարդիկ բաց թողեցին մի չափազանց կարևոր լուր. նրանք ընտրվել էին որպես Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ 

 Հիսուսը պատմեց մի առակ այն մարդկանց մասին, ովքեր նույնպես բաց թողեցին մեծ հրավերը։ Սակայն, ի տարբերություն Նոբելյան մրցանակի դափնեկիրների, նրանք դա արեցին միտումնավոր (Ղուկ. 14․18-20)։ Այդ ժամանակ նրանց հրավիրած տանտերը ծառային ասաց. «Շուտ գնա՛ քաղաքի հրապարակներն ու փողոցները և աղքատներին, խեղերին, կաղերին ու կույրերին այստե՛ղ բեր» (հ. 21)։ Իսկ նրանց մասին, ովքեր մերժել էին սկզբնական հրավերը, ասաց. «Հրավիրված այն մարդկանցից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի» (հ. 24)։ 

Այս առակը ցույց է տալիս Աստծո բաց ու առատաձեռն հրավերը՝ մտնելու Իր Արքայություն։ Նա ցանկանում է, որ Իր տունը «լցվի» (հ. 23)։ Մենք ընդունում ենք Նրա հրավերը՝ Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով։ 

Նոբելյան մրցանակի դափնեկիրների նման մենք նույնպես կարող են Աստծո կոչը հեշտությամբ բաց թողնել, անտեսել կամ այն համարել ոչ այնքան կարևոր։ Սակայն եկե՛ք դրան վերաբերվենք ամենայն լրջությամբ։ Սա Աստծո առաջարկն է՝ մեզ պարգևելու կյանք և հավիտենություն Իր հետ։ Դուք հրավիրված եք։ Արդյո՞ք արդեն պատասխանել եք այդ հրավերին։

 

Ինչպե՞ս է Հիսուսի առակը բացահայտում Աստծո առատաձեռնությունն ու բարությունը։  

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ երկնքում տեղ կա բոլոր նրանց համար, ովքեր դառնում են դեպի Քրիստոսը։ Ամեն։

 

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսայի 32-33, Կողոսացիներին 1