.
2026թ., Սեպտեմբերի 22

Գործք Առաքելոց 2. 42-47                                                        Երեքշաբթի   |   Սեպտեմբեր 22

 

Ամեն օր տաճարում էին համախմբվում․․․ Գործք․ 2․46 

 

ԲԱՐԵՍԻՐՏ ԵԿԵՂԵՑԻ

 

Մանկությանս տարիներին կիրակի օրերին մեծ ուրախությամբ ծնողներիս հետ առավոտյան և երեկոյան գնում էի եկեղեցի։ Մեր հովիվն ուրախությամբ էր լցվում և երեխաներին էլ ներգրավում պաշտամունքին։ Կիրակնօրյա դպրոցի առաջնորդներն իմ մեջ սեր էին սերմանել Սուրբ Գրքի հանդեպ։ Իսկ կիրակի երեկոներին մեզ հաճախ էին այցելում հյուրեր՝ քարոզիչներ կամ միսիոներներ, ովքեր շատ հետաքրքիր պատմություններ էին պատմում։ Մեր եկեղեցին իսկապես համապատասխանում էր այն նշանաբանին, որը հովիվն էր հորինել՝ «Բարի սիրտ ունեցող եկեղեցի»։ Այն կատարյալ չէր, բայց շատ համերաշխ ու մտերիմ համայնք էր։ Այդ ժամանակվանից ի վեր ես երբեք չեմ հեռացել եկեղեցուց։ Եկեղեցին միշտ զորացրել է ինձ և օգնել աճելու հավատքի մեջ։

Ինչպես մենք այսօր, առաջին քրիստոնյաները նույնպես աջակցության և քաջալերանքի կարիք ունեին, ուստի կանոնավոր կերպով հավաքվում էին տաճարում (Գործք 2․46)։ Նրանք ապրում էին որպես մեկ ընտանիք և միմյանց աջակցում, երբ կյանքում ու ծառայության մեջ դժվարություններ էին առաջանում։ Հավատացյալները հավաքվում էին միասին աղոթելու, Սուրբ Գիրքն ուսումնասիրելու և Աստծուն փառաբանելու համար (հ. 42)։ Իսկ Տերը «նրանց խմբում փրկվածների էր ավելացնում ամեն օր» (հ. 47)։ 

Համերաշխ ու մտերիմ եկեղեցի գտնելը միշտ չէ, որ հեշտ է, սակայն դա չափազանց կարևոր է։ Այս երկրային ճանապարհն այնքան դժվար է, որ միայնակ անցնելը շատ ծանր է։ Հենց այդ պատճառով Աստված մեզ պարգևել է ընտանիքներ և համայնքներ։ Եկեղեցին հարաբերություններ կառուցելու և ամրապնդելու հիանալի վայր է։

 

Ինչո՞ւ է կարևոր լինել եկեղեցական համայնքի մի մասը։ Ի՞նչ օգուտ է մեզ տալիս եկեղեցու կյանքին մասնակից լինելը։

 

Աղոթք Տե՛ր, շնորհակալ եմ եկեղեցու համար, որտեղ սովորում եմ Քո ճշմարտությունը և ստանում աջակցություն ու քաջալերանք։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ժողովող 10-12, Գաղատացիներին 1