.
2026թ., Սեպտեմբերի 19

Ծնունդ 3. 8-15                                                                                  Շաբաթ   |   Սեպտեմբեր 19

 

․․․ նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը։ Ծնն․ 3․15

 

ԱՍՏԾՈ ՓՈՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Հինգ տարեկան մի աղջիկ զբոսաշրջային նավի չորրորդ տախտակամածից ընկավ ծովը։ Հայրը, տեսնելով դա, տասներկու մետր բարձրությունից նետվեց օվկիանոսը, բռնեց փոքրիկին և ավելի քան տասը րոպե նրան պահեց ջրի մակերևույթից վեր, մինչև փրկարարական խմբի անդամները նրանց երկուսին էլ բարձրացրին նավ։ Հայրը, երբ գիտակցեց, որ դուստրը վտանգի մեջ է, առանց վարանելու վտանգեց սեփական կյանքը՝ նրան փրկելու համար։ 

Ամբողջ Աստվածաշնչում մենք հանդիպում ենք վկայությունների այն մասին, թե ինչպես Աստված որոշեց զոհել ամենաթանկը՝ փրկելու մեզ՝ մեղավորներիս։ Առաջին անգամ Նա Իր փրկության ծրագիրը հայտնեց դեռ Եդեմի պարտեզում։ Երբ Ադամն ու Եվան ենթարկվեցին թշնամու գայթակղությանը և մեղք գործեցին, Աստված անիծեց օձին և ասաց․ «Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը» (Ծնն. 3․15)։ Այս համարում խոսվում է սատանայի և Աստծո զավակների միջև հոգևոր պայքարի, ինչպես նաև այն մասին, որ սահմանված ժամանակին Աստված ուղարկելու էր Իր Որդուն՝ Նրա զոհաբերական մահվան և հարության միջոցով մարդկությանը փրկագնելու համար։

Աստված պատրաստ էր փրկել մեզ շատ ավելի վաղ, քան մենք կգիտակցեինք, որ փրկության կարիք ունենք։ Եթե զգում ես, որ խեղդվում ես մեղքի օվկիանոսում, հիշի՛ր՝ Հիսուսը քո Փրկիչն է։ Կանչի՛ր Նրան, և Նա կգա քեզ օգնության։

 

Իսկ մենք այսօր ընդունե՞լ ենք Աստծո ներումը։ Ի՞նչ ենք զգում, երբ հիշում ենք, որ Աստված սիրում է մեզ։ 

 

Աղոթք Երկնային Հա՛յր, շնորհակալ եմ Քո սիրո և պարգևած փրկության համար։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ժողովող 1-3, Բ Կորնթացիներին 11. 16-33