.
2026թ., Սեպտեմբերի 4

Եբրայեցիներին 12. 1-7, 10, 14                                                         Ուրբաթ   |   Սեպտեմբեր 4

 

…դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը… Եբր. 12.1 

 

ԱՆՊԵՏՔ ՖԱՅԼԵՐ

 

Իմ սմարթֆոնը ժամանակ առ ժամանակ հիշեցնում է, որ ժամանակն է մաքրելու հիշողությունը։ Էկրանին հայտնվում է հաղորդագրություն․ «Պահեստում քիչ ազատ տեղ է մնացել։ Խորհուրդ է տրվում ջնջել 675 ՄԲ անպետք ֆայլեր»։ Ինձ այնքան էլ դուր չի գալիս, երբ հեռախոսը սկսում է թելադրել, թե ինչ պետք է անեմ։ Սակայն երբ ջնջում եմ այդ ֆայլերը, ազատ տարածք է բացվում իսկապես կարևոր բաների համար։ Օրինակ՝ կարող եմ նկարահանել աղջկաս լողի մրցույթը, և տեսագրությունը ամենահետաքրքիր պահին չի ընդհատվի հեռախոսի հիշողության սպառվելու պատճառով։

Անպետք ֆայլերը ջնջելը հեշտ է։ Բայց ի՞նչ անել հոգու մեջ կուտակված նման «ֆայլերի» հետ։ Ինչպես հեռախոսի հիշողությունը, այնպես էլ մեր սրտերը կարող են լցված լինել այն ամենով, ինչը խանգարում է մեր հոգևոր աճին։ Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը հասկանում էր այս խնդիրը և կոչ էր անում ուշադիր լինել այն ամենի հանդեպ, ինչը խանգարում է մեզ հետևելու Աստծուն։ «…Դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում, և համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզ»,– գրում է նա (Եբր. 12.1)։

Եբրայեցիներին ուղղված նամակը հորդորում է մեր հայացքն ուղղել «հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին» (հ. 2), Ով կարող է օգնել մեզ ճանաչելու և հեռացնելու այն «անպետք ֆայլերը», որոնք խանգարում են լիարժեք ապրելու Նրա պարգևած կյանքով։

 

Ի՞նչն է խանգարում Աստծո հետ մեր հարաբերություններին։ Ինչպե՞ս է հավատն օգնում մեզ ճանաչելու և մերժելու մեղավոր ազդեցությունները։

 

Աղոթք Երկնայի՛ն Հայր, պարգևի՛ր իմաստություն և քաջություն՝ դեն գցելու ամեն ծանրություն և ինձ պատող մեղքը։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 143-145, Ա Կորնթացիներին 14. 21-40