Բ Օրենք 10. 12-15
Արդ, ո՛վ Իսրայել, ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց: Բ Օր. 10.12
ԱԿՆԱԾԱՆՔ ԱՍՏԾՈ ՀԱՆԴԵՊ
«Ես նախկինում մարդկանց էի սպանում,- պատմում է Տանիտանը,- բայց հետո սկսեցի հավատալ Հիսուս Քրիստոսին։ Նա այլևս թույլ չի տալիս, որ նման բան անեմ»։ Տանիտանը Ֆիլիպինների Սիեռա Մադրե լեռներում բնակվող Իլոնգոտ ցեղի ներկայացուցիչ էր։ Նախկինում նրա ցեղակիցները մարդկանց էին որսում և գլխատում։ Համեմատելով իր կյանքը Քրիստոսին հանդիպելուց առաջ և հետո՝ Տանիտանն ասում է․ «Նախկինում վախենում էի մահանալուց, բայց չէի վախենում սպանելուց։ Հիմա վախենում եմ սպանելուց, բայց չեմ վախենում մահանալուց»։
Երբ ես կարդում էի Տանիտանի պատմությունը Ֆլորենտինո Սանտոսի «Սիեռա Մադրեի գլխի որսորդները» գրքում, ես մտածեցի, թե ինչպես է Աստծո հանդեպ նրա ակնածալից վախը ձևավորել Նրան հնազանդվելու ցանկությունը: Ակամայից հիշեցի այն խոսքերը, որոնք Մովսեսն ասաց իսրայելացիներին՝ նախքան Ավետյաց երկիր մտնելը․ Ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց…» (Բ Օր. 10.12)։
Աստծո հանդեպ ակնածանքը դրսևորվում է Նրան հնազանդվելով։ Աստծո ժողովուրդը պետք է ընթանար Տիրոջ ճանապարհներով, սիրեր և ամբողջ սրտով ծառայեր Նրան (հ. 12)։
Աստծո սրբության հանդեպ ակնածանքը մեր՝ քրիստոնյաներիս մեջ առաջացնում է մեղքի հանդեպ ատելություն և Տիրոջը հաճելի կյանքով ապրելու ձգտում (Առակ. 8.13)։ Աղոթենք, որ Աստծո հանդեպ այս սուրբ երկյուղը դառնա մեր կյանքի անբաժանելի մասը։
Ի՞նչ է նշանակում «Աստծուց վախենալ»: Մեր կյանքի ո՞ր ոլորտներում է առավել դժվար հնազանդվել Աստծուն, և ինչպե՞ս կարող է Նրա հանդեպ ակնածանքն օգնել մեզ։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր սուրբ երկյուղով ապրել Քո ներկայության մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 140-142, Ա Կորնթացիներին 14. 1-20