Սաղմոսներ 37.1-9
Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին, Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման։ Սաղմոս 37.1-2
ԱՍՏՎԱԾ ՄԵՐ ՕԳՆԱԿԱՆՆ Է
Օլիվերն ապրում էր գենետիկ հիվանդությամբ, որի հետևանքով նրա մարմնի վրա բազմաթիվ բարորակ ուռուցքներ էին առաջացել։ Այնուամենայնիվ, նա չէր հուսահատվում։ Մի անգամ նա որոշեց ճաշել Լոնդոնի հիվանդանոցներից մեկի մոտ գտնվող սրճարանում, սակայն նրան հրաժարվեցին սպասարկել՝ պատճառաբանելով, որ իր «դեմքը վախեցնում է այցելուներին»։ Օլիվերը ժպտաց և հեռացավ՝ առանց ձանձրանալու։
«Ես հավատում եմ, որ Աստված ինձ այսպիսին է ստեղծել,- բացատրում է նա,- ես կյանքի նպատակ ունեմ և ցանկանում եմ այդ նպատակով կիսվել ուրիշների հետ»։
Այս երիտասարդից խաղաղություն էր ճառագում։ Նրա խոսքերը ցույց էին տալիս, որ նա վստահում էր Աստծուն և թույլ չէր տալիս, որ ուրիշների վերաբերմունքը սասանի իր հավատը։ Այս հարցում նա հետևում էր Դավթի խորհրդին. «Տիրո՛ջը հանձնիր քո ճանապարհը և վստահի՛ր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։ Եվ լույսի նման դուրս կհանի քո արդարությունը և քո իրավունքը՝ կեսօրվա պես» (Սաղմոս 37․5-6)։
Դավիթը վստահ էր, որ ամբարիշտների հաջողությունը ժամանակավոր է. «Մի՛ բարկացիր չարերի վրա, մի՛ նախանձիր անօրենություն գործողներին, Որովհետև նրանք շուտով կտրվելու են խոտի պես և թառամելու են կանաչ խոտի նման» (հ. 1-2)։
Օլիվերն օգնություն, ուժ և հույս էր գտնում իր Արարչի մեջ։ Մենք նույնպես կարող ենք զսպել մեր բարկությունը (հ. 8), եթե Աստծուն ընդունենք որպես մեր կյանքի հիմքն ու աղբյուրը։
Մենք պետք է հետևենք Դավթի հստակ խոսքերին. «Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը», որովհետև «Տիրոջն սպասողները կժառանգեն երկիրը» (հ. 7, 9)։
Ինչպե՞ս ենք արձագանքում, երբ մեզ վիրավորում կամ անարդարացիորեն են վերաբերվում։ Ե՞րբ ենք զգացել, որ Աստված օգնում է մեզ վստահել Իրեն և պահպանել խաղաղություն։
Աղոթք – Հավատարի՛մ Տեր, շնորհակալ եմ, որ օգնում ես ինձ տարբերել՝ ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ։ Օգնի՛ր ինձ միշտ նայել Քեզ և վստահել Քո առաջնորդությանը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 135-136, Ա Կորնթացիներին 12