.
2026թ., Օգոստոսի 31

Գործք Առաքելոց 15.36-40                                                   Երկուշաբթի   |   Օգոստոս 31

 

Բառնաբասը ցանկանում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ վերցնել։ Բայց Պողոսը մտածում էր … իրենց հետ գործի համար չեկածին չպետք է վերցնեն իրենց հետ։ Գործք 15.37-38

 

ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

 

Յոթամյա Թոմաս Էդիսոնը չէր սիրում դպրոցը և լավ չէր սովորում։ Մի անգամ ուսուցիչը նրան «թույլ մտավոր ունակություններ ունեցող» անվանեց։ Տղան արցունքներն աչքերին տուն վերադարձավ։ Հաջորդ օրը, ուսուցչի հետ զրուցելուց հետո, նրա մայրը որոշեց որդուն տանը կրթել։ Մոր սիրո և աջակցության, ինչպես նաև Աստծուց տրված տաղանդի շնորհիվ Թոմասը դարձավ մեծ գյուտարար։ Հետագայում նա գրեց. «Մայրս ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին ես կամ։ Նա այնքան էր հավատում ինձ, որ ես պարզապես չէի կարող հիասթափեցնել նրան»։

Գործք Առաքելոց գրքում պատմվում է, թե ինչպես Պողոսի և Բառնաբասի՝ վաղեմի ընկերների ու միսիոներական ծառայության համախոհների միջև լուրջ տարաձայնություն առաջացավ։ Նրանք տարբեր կարծիքներ ունեին այն հարցի շուրջ, թե արդյոք հաջորդ ճանապարհորդության ընթացքում իրենց հետ վերցնե՞ն Հովհաննես Մարկոսին։ Պողոսը դեմ էր, քանի որ Մարկոսը նախկինում թողել էր նրանց և չէր շարունակել ծառայությունը (Գործք 15.36-38)։ Արդյունքում Պողոսն ու Բառնաբասը բաժանվեցին, և Պողոսն իր հետ վերցրեց Շիղային, իսկ Բառնաբասը՝ Մարկոսին։ Բառնաբասը պատրաստ էր երիտասարդին երկրորդ հնարավորություն տալ, և նրա աջակցությունն օգնեց Մարկոսին դառնալ նվիրված ու արդյունավետ ծառայող։ Հետագայում Մարկոսը գրեց Ավետարաններից մեկը և նույնիսկ բանտում ծառայեց Պողոսին (Բ Տիմ. 4.11)։

Մեզնից շատերը, հետ նայելով իրենց անցած ճանապարհին, կարող են հիշել մարդկանց, ովքեր իրենց աջակցել են, ոգեշնչել և քաջալերել։ Աստված այդպիսի մարդկանց և Իր Խոսքի միջոցով օգնում է մեզ շարունակել հետևել Իրեն։

 

Ո՞ւմ միջոցով է Աստված ցույց տվել մեզ Իր սերն ու աջակցությունը։ Արդյո՞ք գիտակցում ենք, որ Աստված գործում է մեր կյանքում և ցանկանում է նաև մեր միջոցով օրհնել ուրիշներին։

 

Աղոթք  Տե՛ր, շնորհակալ եմ, որ ամբողջ ճանապարհիս ընթացքում ուղեկցել ես ինձ և խաչել ուղիս այն մարդկանց հետ, ովքեր օգնել են ինձ որպես անհատ ձևավորվել։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 132-134, Ա Կորնթացիներին 11. 17-34