.
2026թ., Օգոստոսի 23

Եսայի 53.1-7                                                                                         Կիրակի   |   Օգոստոս 23

 

Անարգված և մարդկանցից մերժված… Ես. 53.3

 

ԱՍՏԾՈ ՃՇՄԱՐԻՏ ՈՐԴԻՆ

 

Լուսանկարների մրցույթում ընդունվում էին միայն արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներ։ Աշխարհի տարբեր երկրներից մասնակիցները ներկայացնում էին նեյրոցանցերի միջոցով՝ տեքստային հրահանգների հիման վրա ստեղծված աշխատանքներ։ Հաղթողներից մեկը դարձավ «Flamingone» անունով սյուրռեալիստական պատկերը․ վարդագույն ֆլամինգո, որը սպիտակ ֆոնի վրա կծկվել էր փափուկ գնդակի նման։

Սակայն շուտով պարզվեց, որ այդ լուսանկարն իրական էր։ Հեղինակն արհեստական բանականությամբ ստեղծված պատկերների մրցույթին ներկայացրել էր իսկական լուսանկար։ Դրա պատճառով նրան որակազրկեցին։ Իրականը մերժվեց՝ որպես «ոչ իրական»։

Եսայի մարգարեն հստակ կանխատեսել էր նման ցավալի հակասությունը՝ նկարագրելով Քրիստոսի տառապանքները՝  «մի գառ, որ մորթվելու է տարվում» (Ես. 53.7)։ Տիրոջը դատաստանի առաջ կանգնեցրին այն պատճառով, որ Նա Իրեն Մեսիա էր անվանել։ Սակայն Նա չփորձեց պաշտպանվել։ «Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը» (հ. 7)։ Եսային ցույց է տալիս ամենամեծ հակասությունը․ ճշմարիտ Մեսիան՝ Աստծո իսկական Որդին, մերժվեց որպես կեղծ մարգարե։ Նա արժանի էր ամենամեծ փառքին, սակայն մարդկանց առաջ «անարգված և մերժված» եղավ (հ. 3)։

Այսօր մենք նույնպես նման դատաստանի առաջ կանգնած դատավորներ ենք և պետք է որոշում կայացնենք։ Կընդունե՞նք արդյոք Հիսուսին որպես Աստծո ճշմարիտ Որդի, թե՞ կմերժենք Նրան՝ չճանաչելով Քրիստոսի աստվածային էությունը։ Եվ նույնիսկ եթե հավատում ենք Նրան, արժե ինքներս մեզ հարցնել․ արդյո՞ք մեր կյանքով մենք պատվում ենք Նրան որպես երկնքի և երկրի ճշմարիտ Տիրոջ։

 

Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքով հաստատել Հիսուս Քրիստոսի աստվածային էությունը, և ինչպե՞ս կարող ենք մեր վերաբերմունքով կամ գործերով մերժել Նրա աստվածությունը։        

 

Աղոթք Տե՛ր, օգնի՛ր ինձ ապրել Քո ներկայության մեջ և իմ ամբողջ կյանքով փառավորել Քեզ։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 113-115, Ա Կորնթացիներին 6