.
2026թ., Օգոստոսի 20

Մատթեոս 5. 13-16                                                                         Հինգշաբթի   |   Օգոստոս 20

 

Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Մատթ. 5.16

 

ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒՅՍԻ ՓԱՅԼԸ

 

Մթնշաղով լուսավորված ռեստորանում մատուցողուհին մտահոգ դեմքով ընդունում էր այցելուների պատվերները։ Հանկարծ հյուրերից մեկը ժպիտով նրան նվիրեց մի գրիչ, որի մեջ փոքրիկ լապտեր էր տեղադրված։ «Սա ձեզ համար է, - ասաց նա, -  որպեսզի կարողանաք տեսնել մթության մեջ»։

Աղջկա դեմքը լուսավորվեց: Ակնհայտ էր, որ նվերը նրան շատ էր դուր եկել։ Նա մի քանի անգամ սեղմեց կոճակը՝ միացնելով և անջատելով լապտերը։ Երբ նա հեռացավ մեր սեղանի կողքից, այցելուն ժպտաց և շշնջաց ինձ․ «Կարծես նրա տրամադրությունն ամբողջովին փոխվեց։ Նա իսկապես լուսավորվեց»։

Շատ վաղուց՝ արարչագործության առաջին օրը, հայտնվեց լույսը։ Իսկ այսօր մենք ունենք ավելի մեծ պարգև։ Հիսուսը աստվածային լույսի ամենամեծ աղբյուրն է։ Նրա աշխարհ գալով «լույսը եկավ աշխարհ» (Հովհ. 3.16-19)։ Աստված այս լույսը տվեց, որովհետև սիրեց աշխարհը և ցանկանում է մեզ հետ կենդանի ու մտերիմ հարաբերություններ ունենալ։ Ընդունելով Քրիստոսին որպես մեր Փրկիչ՝ մենք ստանում ենք մեղքերի ներում և հաղորդակցություն Նրա հետ։ Տերը հավիտյան լուսավորում է մեր կյանքը. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհ. 8.12)։

Քրիստոսի միջոցով Աստծո տված պարգևի շնորհիվ մենք կարող ենք քայլել Նրա լույսի մեջ և այդ լույսը փոխանցել ուրիշներին (հ. 16)։ Եկե՛ք ավելի պայծառ փայլենք։

 

Ինչպե՞ս է Քրիստոսի լույսը դրսևորվել մեր կյանքում։ Ինչպե՞ս կարող ենք այսօր այդ լույսով լուսավորել ուրիշի կյանքը։        

 

Աղոթք Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ Քո սիրով լուսավորել իմ շրջապատի մարդկանց: Թող իմ խոսքերն ու գործերը արտացոլեն Քո բարությունն ու սերը։ Ամեն։

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 105-106, Ա Կորնթացիներին 3