.
2026թ., Օգոստոսի 2

Առակներ 10. 6-14                                                                                   Կիրակի   |  Օգոստոս 2

 

 

Պարկեշտությամբ ընթացողը անվտանգ կընթանա, իսկ ճանապարհները ծռողը կճանաչվի։ Առ․ 10․9

 

ԱԶՆՎՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԵԼ

 

Տաքսի ծառայության վարորդ Էսբոն Կամաուն տեղափոխում էր տասնվեցամյա մի պատանու, ով գնում էր հոր նվիրած գումարով մոտոցիկլ գնելու։ Երբ պատանին իջավ մեքենայից, Էսբոնը նկատեց, որ նա հետևի նստարանին թողել է իր պայուսակը։ Պայուսակի մեջ ութ հազար դոլար կար՝ մոտոցիկլ գնելու համար։ Էսբոնն անմիջապես կապ հաստատեց աջակցման կենտրոնի հետ, որպեսզի գտնեն պատանուն։ Շուտով նա պայուսակը վերադարձրեց իր տիրոջը։ «Պետք է ազնվորեն ապրել, - հետագայում կիսվում էր Էսբոնը,- և չտրվել եսասիրությանը»։

Երիտասարդ վարորդը չգայթակղվեց հեշտությամբ ձեռք բերվող գումարով և չօգտվեց ուրիշի դժբախտությունից։ Առակների գիրքը հորդորում է. «Պարկեշտությամբ ընթացողն անվտանգ կընթանա, իսկ ճանապարհները ծռողը կճանաչվի» (Առ. 10․9)։ Ազնիվ մարդը չի անհանգստանում, թե ինչ է ասել կամ ինչպես է վարվել։ Նրա համար ամենակարևորը ճշմարտությունն է։ Նա չի վախենում իր արարքների հետևանքներից, որովհետև ուղիղ ճանապարհով է ընթանում (հ. 9)։ Նա ապրում է ճշմարտությամբ և առաջնորդվում Աստծուց եկող իմաստությամբ (հ. 13)։ Աստծո մեջ է նրա ապահովությունն ու ազատությունը։

Կյանքում հաճախ ենք բախվում ստելու կամ խորամանկելու գայթակղությանը, սակայն Աստված մեզ կոչ է անում ապրել Իր Խոսքի համաձայն՝ ազնվությամբ և անարատությամբ (հ. 29)։ 

 

Կյանքի ո՞ր իրավիճակներում է մեր ազնվությունը փորձության ենթարկվել։ Ի՞նչ օրհնություններ ենք վայելել ուրիշի ազնվության շնորհիվ։          

 

Աղոթք – Տե՛ր, ես ցանկանում եմ ազնվորեն ապրել։ Օգնի՛ր ինձ Քո առաջ անարատ կյանքով ընթանալ։  Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 59-62, Հռոմեացիներին 5