.
2026թ., Հուլիսի 25

Բ Թագավորների 18. 12-18                                                                        Շաբաթ   |  Հուլիս 25

 

 

Աբիսողոմն իր կենդանության ժամանակ իր համար մի արձան էր կանգնեցրել թագավորի հովտում․․․ Բ Թագ․ 18․18  

 

ՈՉ ԹԵ ԻՄ, ԱՅԼ ԱՍՏԾՈ

 

Հին Եգիպտոսի փարավոն Ռամզես II-ն այնքան բարձր էր գնահատում ինքն իրեն, որ իր պատվին հրամայեց կառուցել բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ իրեն պատկերող արձաններ։ Դրանցից մեկը՝ իսկական վիթխարի մի կոթող, ավելի քան տասնմեկ մետր բարձրություն և ութսուներեք տոննա քաշ ուներ՝ քանդակված կարմիր գրանիտից։ Սակայն, ավա՜ղ, ճակատագիրը դաժան գտնվեց հպարտ տիրակալի հանդեպ։ Նա մահացավ՝ տառապելով բազմաթիվ հիվանդություններից, որոնց թվում էին ատամների ծանր խնդիրներ, արթրիտ և սրտի քրոնիկական հիվանդություն։ Նրա հուշարձանները կանգուն մնացին դարեր շարունակ, բայց ինքը, ինչպես բոլոր մահկանացուները, հեռացավ այս կյանքից։

Դավիթ թագավորի որդի Աբիսողոմը նույնպես «իր համար մի արձան» կանգնեցրեց (Բ Թագ. 18.18)։ Փառասիրությունից և չարությունից դրդված՝ նա «իսրայելի մարդկանց սրտերը շահեց» (Բ․ Թագ. 15.6): Բայց երբ որոշեց գրավել իր հոր գահը, Աստված դա թույլ չտվեց, քանի որ Դավիթն էր Նրա օծյալը (Ա Թագ. 16․12-13): Արդյունքում Աբիսողոմը մահացավ՝ պարտված ու նվաստացած, իսկ ապստամբի արձանը կանգուն մնաց։

Ինքներս մեզ համար հուշարձաններ կառուցելը և մեր սեփական քմահաճույքներին ծառայելը փակուղի է։ Բայց եթե մենք սիրենք Աստծուն և խոնարհաբար ծառայենք Նրան (Փիլիպ. 2․3-8), կգտնենք կյանքի իրական իմաստն ու բավարարվածությունը։

 

Ինչո՞ւ է միայն սեփական անձի համար ապրելը դատարկ ու անիմաստ ճանապարհ։ Ինչպե՞ս կարող է մեր առօրյա կյանքում դրսևորվել Աստծուն խոնարհ սրտով ծառայելը։     

 

Աղոթք – Ամենակարո՛ղ Աստված, առաջնորդի՛ր ինձ, որպեսզի սիրով և խոնարհությամբ ծառայեմ Քեզ։ Միայն Դու ես արժանի իմ ողջ երկրպագությանը և փառաբանությանը։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 37-39, Գործք Առաքելոց 26