.
2026թ., Հուլիսի 17

Հոբ 38. 31-41                                                                                               Ուրբաթ   |   Հուլիս 17

 

 

Երկնքի կանոնները գիտե՞ս կամ երկրի վրա նրա իշխանությունը կարո՞ղ ես հաստատել։ Հոբ 38․33

 

ԱՍՏԾՈ ՁԵՌՔԻ ԳՈՐԾԸ

 

Ճպուռները հետաքրքիր միջատներ են, որոնք առանձնանում են թռիչքի զարմանալի ունակությամբ և բացառիկ դիմացկունությամբ։ Նրանց օդային շարժումները նույնիսկ ուսումնասիրվում են՝ թռիչքի տեխնոլոգիաները կատարելագործելու նպատակով։ Վերջերս գիտնականները պարզել են, որ ճպուռը, որի թևերը վայրկյանում կատարում են մոտ երեսուն թափահարում, եթե գլխիվայր ընկնի, կարող է ընդամենը 0,2 վայրկյանում վերադառնալ ճիշտ դիրքի։ Նրա աչքերն ամեն վայրկյան մշակում են մոտ երկու հարյուր պատկեր, ինչի շնորհիվ ճպուռն ակնթարթորեն որոշում է, թե որն է վերև տանող ուղղությունը, և անմիջապես կատարում է անհրաժեշտ ուղղումները։ 

Աստծո իմաստությունն ու զորությունը դրսևորվում են ամբողջ արարչագործության մեջ։ Հոբի գրքում գլխավոր հերոսը չի կարողանում իր կրած տառապանքները համատեղել Աստծո բարության և արդարության հանդեպ ունեցած հավատի հետ։ Այդժամ Տերը նրան պատասխանում է հարցերով. «Երկնքի կանոնները գիտե՞ս կամ երկրի վրա նրա իշխանությունը կարո՞ղ ես հաստատել» (Հոբ 38․33)։ Այնուհետև Նա նկարագրում է բազմաթիվ կենդանիների՝ փոքրիկ թռչուններից մինչև ամենահզոր գիշատիչները։ Աստված գիտի, թե նրանցից յուրաքանչյուրին ինչ է անհրաժեշտ ապրելու համար, և լսում է նույնիսկ նրանց ձագերի սոված ճիչերը (հ․ 39-41)։ Նա յուրաքանչյուրին պարգևել է իրեն բնորոշ յուրահատկություն, որպեսզի նրանք կարողանան ապրել ու բազմանալ։

Ինչպե՞ս է ճպուռը կարողանում անել այսքան զարմանալի շարժումներ, դեռ լիովին հայտնի չէ։ Բայց մենք կարող ենք վստահել ամենագետ Աստծուն, Ով ստեղծել է այս հրաշալի արարածներին։ Եթե Նա հոգ է տանում Իր ստեղծագործության ամենափոքր մանրուքի մասին, ապա առավել ևս գիտի՝ ինչպես մեզ հանել ամենախավար գիշերից դեպի Իր լույսը, որպեսզի  Իր հետ կենդանի հաղորդակցություն ունենանք։

 

Որքա՞ն խորությամբ ենք նկատում մեր շուրջը գտնվող Աստծո ստեղծագործությունը: Ի՞նչ է այն վկայում մեր Արարչի մասին։

 

Աղոթք – Սիրելի՛ Աստված, ես վստահում եմ Քո իմաստությանը և արդարությանը, նույնիսկ երբ չեմ կարող դրանք լիովին հասկանալ։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 18-19, Գործք Առաքելոց 20. 17-38