.
2026թ., Հունիսի 21

Եփեսացիներին 6. 1-8                                                                               Կիրակի   |   Հունիս 21

 

 

Հոժարությամբ ծառայելով Տիրոջը և ոչ թե մարդկանց։ Եփ․ 6․7

 

ԱՂՈԹՔԻ ՊԱՐԳԵՎԸ

 

Ես շրջում էի սուպերմարկետում՝ հայրերի օրվա առթիվ բացիկ գնելու համար։ Տարիներ շարունակ փորձել էի հաշտվել նրա հետ՝ աղոթքով ամոքելով այն վերքերը, որոնք նա հասցրել էր ինձ մանկության տարիներին։ Սակայն, ցավոք, տասնամյակներ անց էլ չէի կարողանում գտնել համապատասխան բացիկ բազմաթիվ այն բացիկների մեջ, որոնք լի էին «աշխարհի լավագույն հորն» ուղղված շնորհակալական խոսքերով։ Ուստի, ամբողջ սրտով ցանկանալով կատարել իմ Երկնային Հոր կամքը, ես կանգնել էի բացիկների ցուցափեղկի առաջ և աղոթում էի իմ երկրային հոր համար:

Ադամից ու Կայենից, Դավթից ու Աբիսողոմից մինչև հայրս ու ես՝ մեղքը սերունդների միջև հարաբերությունների մեջ շատ ցավ ու տարաձայնություններ է բերել։ Այդուհանդերձ, Պողոս առաքյալը զավակներին հորդորում էր հնազանդվել իրենց ծնողներին «քանի որ սա է ճիշտը» (Եփ. 6․1)։ Ծնողներին պատվելու պատվիրանն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով (հ․ 2-3)։ Իր հերթին, հայրերը պետք է իրենց երեխաներին դաստիարակեն «Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ» (հ․ 4)։ Աստծո ընտանիքի անդամները կոչված են հոժարությամբ ծառայելու միմյանց, ինչպես «Տիրոջը և ոչ թե մարդկանց» (հ․ 7)։ Սակայն, ցավոք, մեղքը հաճախ խանգարում է այդ կոչման իրագործմանը։ 

Ինչպիսին էլ լինեն մեր հարաբերությունները ծնողների հետ, եկեք շնորհակալություն հայտնենք մեր Արարչին այն մարդկանց համար, ում Նա ընտրեց՝ մեզ կյանք պարգևելու համար, և աղոթենք, որ Տերը գործի նրանց կյանքում։ Մեր աղոթքը սիրո և պատվի պարգև է, որը կարող է շատ բան փոխել։ 

 

Երբ հարաբերություններում բախվում ենք ցավի և հիասթափության, ինչպե՞ս կարող ենք շարունակել պատվել Աստծուն՝ աղոթքով հանձնելով Նրան այն մարդկանց, ում հանդեպ օտարացած ենք զգում։

 

Աղոթք – Սիրելի՛ Երկնային Հայր, ցույց տո՛ւր ինձ, թե ինչպես կարող եմ պատվել Քեզ իմ առողջ և դժվար հարաբերություններում։ Ամեն։

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսթեր 3-5, Գործք Առաքելոց 5․22-42