.
2026թ., Հունիսի 16

Եսայի 35. 8-10                                                                                     Երեքշաբթի   |   Հունիս 16

 

 

Այնտեղ պողոտա և ճանապարհ կլինի, որին սուրբ ճանապարհ կասեն․․․ Ես․ 35․8 

 

ՍՈՒՐԲ ՃԱՆԱՊԱՐՀ

 

Ջենիֆերի մոտ վաղ փուլում դեմենցիա ախտորոշեցին։ Շուտով նրա համար դժվար դարձավ Աստվածաշունչ կարդալը, ուստի նա սկսեց այն լսել։ Սակայն, միևնույն ժամանակ, Սուրբ Գրքի խոսքերը նրա համար նոր իմաստ ստացան։ Նա հաճախ էր մոլորվում, երբեմն չէր ճանաչում մարդկանց, իսկ իր տեսիլքներում ու պատրանքներում վայրի կենդանիներ էր տեսնում։ Այդպիսի պահերին Աստված նրան մխիթարում էր Եսայի մարգարեի խոսքերով «սուրբ ճանապարհի» մասին, որը նախատեսված է Աստծո փրկագնվածների համար (Ես. 35․8)։ Այդ «մեծ ճանապարհի» վրա չեն լինի չար մարդիկ և գիշատիչ գազաններ, այլ այնտեղ «փրկագնվածները ման կգան» (հ․ 9)։

Եսայի մարգարեն Աստծո խոստումներն էր փոխանցում գերության մեջ գտնվող ժողովրդին։ Տաճարից հեռու, այն վայրից, որտեղ իսրայելացիները մտնում էին Աստծո ներկայության մեջ, նրանք, անկասկած, իրենց միայնակ ու վշտացած էին զգում։ Սակայն դեպի Աստված տանող սուրբ ճանապարհի խոստումը նրանց հույս և զորություն էր տալիս։ Այն միտքը, որ նրանք «ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն»՝ առանց վախի ու տրտմության, նրանց սրտերը լցնում էր ցնծությամբ (հ․ 10)։

Ինչպես Ջենիֆերն է կառչում այս խոստումներից, այնպես էլ մենք՝ Քրիստոսին հավատացողներս, կարող ենք վստահել Նրան։ Տիրոջ հետ քայլելով՝ մենք կգտնենք «ուրախություն և ցնծություն» (հ․ 10)։ Ինչ փորձությունների միջով էլ անցնենք այս կյանքում՝ ծանր, ցավոտ կամ կյանքը հիմնովին փոխող, Աստծո ճանապարհը մեզ վերջիվերջո տուն կհասցնի։

 

Ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար Աստծո խոստումները։ Ինչպե՞ս ենք արձագանքում այն փորձություններին, որոնք մեր վերահսկողությունից դուրս են։ 

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր հանձնել Քեզ իմ բոլոր վախերն ու անհանգստությունները և քայլել սուրբ ճանապարհով՝ ապրելով Քո ներկայության մեջ։ Ամեն։

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Նեեմիա 4-6, Գործք Առաքելոց 2. 22-47