.
2026թ., Հունիսի 11

Ա Պետրոս 3. 13-17                                                                              Հինգշաբթի   |   Հունիս 11

 

 

․․․ միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Ա Պետր․ 3․15

 

ԵՂԵ՛Ք ՊԱՏՐԱՍՏ

 

Քլոյեն այդ օրը զարմանալի հաստատակամություն դրսևորեց։ Դպրոցական խմբի հետ այս դեռահաս աղջնակն այցելեց տարբեր կախվածություններից տառապող մարդկանց վերականգնողական կենտրոն։ Այնտեղ նա զրույց սկսեց մոտ քսան տարեկան մի երիտասարդի հետ, ով զգալիորեն բարձրահասակ ու ուժեղ էր իրենից։ Նրանք սկսեցին խոսել հավատքի մասին։

Քլոեն հստակ ներկայացրեց Հիսուս Քրիստոսի Ավետարանը։ Նրա զրուցակիցը հակադարձեց և ներկայացրեց իր սեփական հայացքները, որոնք շատ էին տարբերվում քրիստոնեական հավատքից։ Մի որոշ ժամանակ նրանք բարեկամական զրույց վարեցին՝ փոխանակվելով իրենց մտքերով ու համոզմունքներով։ Վերջում երիտասարդը նայեց Քլոեին և ասաց. «Դու ինձ համոզեցիր։ Ես չեմ կարող հակառակվել այն ամենին, ինչ ասում ես»։

Թեև նա այդ պահին չհավատաց Քրիստոսին, սակայն հավատքի սերմն արդեն սերմանված էր։ Իհարկե, Քլոեն ցանկանում էր, որ այդ երիտասարդն ապաշխարի, բայց նրա հիասթափությունը հավասարակշռվում էր այն գիտակցությամբ, որ ինքը կատարել էր Տիրոջ հանձնարարությունը։ Բարությամբ և անկեղծությամբ նա պատմեց Աստծո փրկության ծրագրի մասին։

Քլոեն Ավետարանն ամոթ չէր համարում (Հռ. 1․16) և հիշում էր Պետրոս առաքյալի կոչը․ «Միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի» (Ա Պետ. 3․15)։ Նրա խոսքերն էլ «շնորհով համեմված» էին, և նա գիտեր, թե «ինչպես արժան է պատասխանել» այդ երիտասարդին (Կող. 4․6)։

Ի՜նչ մեծ պատիվ է Տերը տվել մեզ՝ մարդկանց պատմելու Քրիստոսի մասին։ Եվ Նա Ինքը տալիս է մեզ դրա համար անհրաժեշտ ամեն բան։ Ուրեմն պատրաստ լինենք։

 

Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի պատրաստ լինենք վկայելու Քրիստոսի մասին։ Ո՞ւմ սրտին է Աստված գուցե ցանկանում հասնել մեր խոսքերի, սիրո ու վկայության միջոցով։

 

Աղոթք – Տե՛ր, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի կարողանամ պատասխան տալ նրանց, ովքեր Քեզ են փնտրում ու Քո կարիքն ունեն։ Ամեն։

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզրաս 1-2, Հովհաննես 19. 23-42