.
2026թ., Հունիսի 10

Հայտնություն 21. 1-5                                                                       Չորեքշաբթի   |   Հունիս 10

 

 

․․․նախկիններն անցան։ Հայտն․ 21․4

 

ՔՐԻՍՏՈՍՈՎ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

 

Շվեյցարիա մեկնելը հորս ողջ կյանքի երազանքն էր։ Սակայն հետո նրա մոտ ախտորոշվեց անբուժելի հիվանդություն, և մայրս որոշեց իրականացնել այդ ճանապարհորդությունը, քանի դեռ նա ի վիճակի էր այն վայելելու։ «Մի օր, երբ Տիտլիս լեռան վրա ձյունը պտտվում էր մեր շուրջը, - պատմում էր մայրս, - ես տեսա երջանիկ ժպիտ հորդ դեմքին։ Դա կատարված երազանքի ուրախությունն էր»։ Բայց, երբ ընդամենը մի քանի րոպե անց հայրս հարցրեց՝ «իսկ մենք որտե՞ղ ենք», այդ պահին մայրս լաց եղավ։

«Միևնույնն է, այդ ճանապարհորդությունն արժեր ամեն ինչի, - ասաց մայրս,- հայրդ գուցե մոռացավ, որ Շվեյցարիայում է, բայց այն հինգ րոպեն նա իսկապես երջանիկ էր»։

Աստված խոստանում է՝ կգան ժամանակներ, երբ մեր ուրախությունն այլևս չի խլվի մեզնից։ Քրիստոսի հանդեպ ունեցած հույսի շնորհիվ մենք վստահությամբ սպասում ենք «նոր երկնքի ու նոր երկրի» (Բ Պետ. 3․13), որտեղ այլևս չեն լինի մեղքն ու մահը (Հռ. 5․12)։ Այդ կատարյալ աշխարհում Աստված «ամեն բան նոր» պիտի դարձնի (Հայտն. 21․5)։ Աստված «նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան» (հ. 4)։ Բոլոր տառապանքները, որոնց միջով անցնում ենք այսօր, ժամանակավոր են։ Տերը խոստանում է՝ մի օր «նախկին բաները չպիտի հիշվեն և մտաբերվեն» (Ես. 65․17), ինչպես նաև այս կյանքի բոլոր վշտերն ու ցավերը։

Ես գիտեմ, որ մի օր, երբ մենք Աստծո հետ լինենք (Հայտն. 21․3), ես կրկին կտեսնեմ հորս երջանիկ ժպիտը։ Եվ այս անգամ այն կմնա հավիտյան։

 

Ինչպե՞ս է հավիտենության հույսը զորացնում մեր սիրտն այս անցողիկ կյանքի ցավերի մեջ։ Ի՞նչ ենք ամենից շատ փափագում տեսնել, երբ մի օր լինենք Աստծո ներկայության մեջ։

 

Աղոթք – Տե՛ր, գովաբանում եմ Քեզ այն հույսի համար, որ մի օր Դու ամեն ինչ նոր պիտի անես։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 34-36, Հովհաննես 19. 1-22