.
2026թ., Հունիսի 8

Փիլիպպեցիներին 4. 10-19                                                                  Երկուշաբթի   |   Հունիս 8

 

 

Իսկ ես ամեն բան ստացել եմ և առատ ունեմ. լիացած եմ, որովհետև Եպափրոդիտոսի ձեռքով ստացա ձեզանից այն, ինչ անուշահոտություն էր․․․ Փիլ․ 4․18 

 

ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

 

Երբ Մելանին սկսեց պարբերաբար գլխացավեր ունենալ, բժիշկները նրա հիպոֆիզի մեջ բարորակ ուռուցք հայտնաբերեցին։ Սալորի չափ ունեցող ուռուցքը վիրահատական ճանապարհով հեռացվեց 2003 թվականին, հետո նաև 2006-ին, երբ այն նորից աճեց։ 2017 թվականին ուռուցքը երրորդ անգամ հայտնվեց։ Մելանին անցավ ճառագայթային բուժման կուրս, որի հետևանքով կորցրեց մազերը։ Նրա քսանյոթամյա որդին՝ Մեթը, որոշեց երկարացնել իր սեփական մազերը, որպեսզի դրանցով մոր համար կեղծամ պատրաստեն։

Այս հուզիչ արարքը ցույց է տալիս, թե ինչպես մեկ մարդու հնարավորությունները կարող են լրացնել մյուսի կարիքները։ Պողոսը նման փոխադարձ առատաձեռնության գեղեցկությունը նկարագրում է Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում։ Փիլիպպեի հավատացյալները մասնակցում էին նրա «նեղություններին» և մի քանի անգամ ուղարկել էին նրան «պետք եղած բաները» (Փիլ. 4․14, 16)։ Պողոսը նրանց նվերն ընդունեց որպես Աստծուն մատուցված ընծա և աղոթում էր, որ Տերը լրացնի իր առատաձեռն ընկերների ամեն մի կարիքը։

Միմյանց հետ կիսվելու մեր պատրաստակամությունն Աստված հաճախ օգտագործում է Իր ժողովրդի կարիքները լրացնելու համար։ Մենք կարող ենք ուրիշներին տալ մեր ժամանակը, տաղանդները կամ միջոցները։ Իսկ երբեմն ինքներս ենք հայտնվում կարիքի մեջ և ստիպված լինում ապավինել ընկերների աջակցությանը։ Սուրբ Հոգու օգնությամբ մեր նվերներն ու ծառայությունները դառնում են «հաճելի» և «ընդունելի» Աստծուն։ Եվ դրանց միջոցով արտահայտվում է նաև մեր միասնությունը Քրիստոսի մարմնի մեջ (հ. 18)։

 

Ինչպե՞ս է Աստված ուրիշների միջոցով հոգացել մեր կարիքների մասին։ Ինչպե՞ս կարող է Նա մեր առատաձեռնության միջոցով հոգ տանել մեկ ուրիշի մասին։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ հոգ ես տանում իմ մասին։ Օգնի՛ր պատրաստակամ ու ուրախ սրտով կիսվել ուրիշների հետ այն ամենով, ինչ Դու տալիս ես ինձ։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 30-31, Հովհաննես 18. 1-18