.
2026թ., Հունիսի 4

Ա Հովհաննես 1. 5-9, 2. 7-10                                                                 Հինգշաբթի   |   Հունիս 4

 

 

Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Ա Հովհ․ 1․9    

 

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՍԻՐՈ ՄԵՋ

 

Անգլիախոս մշակույթում կա մի արտահայտություն՝ «Ալբատրոսը պարանոցին», որը նշանակում է ծանր բեռ, և հղում է անգլիացի բանաստեղծ Սեմյուել Քոլրիջի  հայտնի «Հին նավաստու պատմությունը» բալլադից։ Այս բալլադում նավաստին կրակում և սպանում է անմեղ ալբատրոսին։ Անձնակազմը որոշում է, որ նավաստու դաժան արարքն անեծք է բերել իրենց ճանապարհորդության վրա և ստիպում է նրան որպես պատիժ պարանոցին կրել սատկած թռչունը։

Արդյոք ունե՞նք ափսոսանքներ, որոնք ծանր բեռի պես կախված են մեր պարանոցից։ Մեզնից յուրաքանչյուրն ունի կյանքի այնպիսի դրվագներ, որոնք կցանկանար այլ կերպ ապրել։ Երբեմն թվում է, թե դատապարտված ենք հավերժ կրել մեղքի և ափսոսանքի ծանրությունը։

Սակայն Աստծո շնորհը զորություն ունի ազատելու մեր սրտերը նույնիսկ ամենացավոտ ափսոսանքներից։ Մենք բոլորս մեղավորներ ենք (Ա Հովհ․ 1․8, 10), բայց եթե անկեղծորեն խոստովանենք և վստահենք մեր բեռն Աստծուն, Նա  հավատարիմ է «մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (հ․ 9)։ Երբ Նրա շնորհը լցնում է մեր սրտերը, Նրա լույսն ու սերը բացահայտվում են մեր միջոցով (Ա Հովհ․ 2․10)։ Մենք ազատվում ենք, որպեսզի կարողանանք սիրել մեր շրջապատի մարդկանց  (Ա Հովհ․ 3․14)։

Քոլրիջի բալլադի մեջ հոգնած ու տանջված նավաստին նույնպես ի վերջո ստանում է այս շնորհը։ Երբ Աստծո արարչագործության հանդեպ սերը լցնում է նրա սիրտը և մղում աղոթքի, ալբատրոսն ընկնում է նրա պարանոցից՝ անհետանալով «ինչպես կապարը ծովի խորքում»։

 

Ի՞նչ ծանրություն կամ ներքին բեռ ենք կրում մեր կյանքում։ Ինչպե՞ս կարող ենք ընդունել Աստծո շնորհը՝ որպես ազատություն  այդ բեռից։      

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ Քո անսահման շնորհի համար, որ նույնիսկ մեղքի մեջ Դու չես հեռացնում ինձ Քո ներկայությունից։ Օգնի՛ր ապրել Քո սիրո մեջ ազատ և նորոգված սրտով։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 21-22, Հովհաննես 14