.
2026թ., Հունիսի 1

 

 

Բ Օրենք 14. 23-29                                                                               Երկուշաբթի   |   Հունիս 1

 

 

․․․ դուրս կհանես նույն տարվա քո բերքի ամբողջ տասանորդը․․․ քո քաղաքում գտնվող օտարականը, որբն ու որբևայրին, կուտեն ու կկշտանան: Բ Օր․ 14․28-29   

 

ԱՌԱՏԱՁԵՌՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Երբ Օսվալդ և Բիդդի Չեմբերսները 1911–1915 թվականներին ղեկավարում էին Լոնդոնի Աստվածաշնչյան քոլեջը, նրանք շարունակում էին հավատարիմ մնալ իրենց կյանքի սկզբունքին՝ երբեք չմերժել կարիքավորին։ Քաղաքի բնակիչները կարծում էին, որ մարդիկ կսկսեն չարաշահել նրանց բարությունը, ինչին ի պատասխան Օսվալդը հանգիստ ասաց․ «Իմ պատասխանատվությունը տալն է, իսկ նրանց մասին, ովքեր օգնություն են խնդրում, Աստված Ինքն է հոգ տանում»։

Ամուսնական զույգը հետևում էր առատաձեռն Արարչի օրինակին։ Մովսեսի միջոցով տրված օրենքում Տերն Իր ժողովրդին ցույց տվեց բարության ճանապարհը՝ ապրել այնպես, որ ծառայեն ուրիշներին՝ կիսվելով իրենց կերակուրով ու ունեցվածքով։ Ամեն երրորդ տարվա ավարտին իսրայելացիները պետք է առանձնացնեին հատուկ տասանորդը՝ ղևտացիների, օտարականների, որբերի և այրիների համար (Բ Օր․ 14․28-29)։ Այսպիսով Աստված Իր ժողովրդի առատաձեռնության միջոցով հոգ էր տանում անպաշտպանների ու խոցելի մարդկանց մասին։

Չեմբերսների ընտանիքն այնքան էր վստահում Աստծուն, որ նվիրաբերում էր պատրաստակամությամբ և առանց երկմտելու։ Նրանք սովորեցին «վախենալ Տեր Աստծուց ամեն ժամանակ» (հ․ 23) և ընդունել Նրա օրհնությունները «բոլոր գործերում» (հ․ 29)։ 

Մենք ևս կարող ենք ներշնչվել այս օրինակով՝ առատաձեռնորեն տալու և սիրով կիսվելու՝ վստահելով Աստծուն այն ամենում, ինչը պահանջում է իմաստություն և խոհեմություն։ Մենք գիտենք, որ Տերն առաջնորդում է Իր զավակներին և նրանց միջոցով հոգատարությամբ հասնում կարիքավորներին՝ օտարականներին, որբերին և այրիներին։ 

 

Ինչպե՞ս ենք ընկալում և գործի դնում առատաձեռն նվիրատվության սկզբունքը մեր կյանքում։ Ինչպե՞ս է Աստված հոգացել մեր ֆիզիկական, հուզական և հոգևոր կարիքների մասին։    

 

Աղոթք – Տե՛ր, իմ բոլոր կարիքները Քեզ եմ վստահում։ Դու ես ամեն շնորհի և օրհնության աղբյուրը, և ես խոնարհությամբ երկրպագում եմ Քեզ։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 15-16, Հովհաննես 12. 27-50