.
2026թ., Մայիսի 29

Սաղմոսներ 27. 7-14                                                                                  Ուրբաթ   |   Մայիս 29

 

 

Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը։ Սաղմ․ 27․14

 

ՏԻՐՈՋ ՍՊԱՍՈՒՄՈՎ

 

Հիշում եմ, երբ դեռ փոքր էի, մի անգամ ծնողներս առաջարկեցին գնալ զվարճանքի այգի։ Ճանապարհի մոտ պայծառ գովազդային վահանակ տեսնելով՝ ենթադրեցի, որ հասել ենք, և սկսեցի իրերս արագ հավաքել, որ հնարավորինս շուտ դուրս գամ մեքենայից։ Բայց պարզվեց, որ այգին դեռ շատ հեռու է։ Գունագեղ ցուցանակը պարզապես ցույց էր տալիս, որ մենք մոտենում ենք մեր նպատակակետին։ Ես ստիպված էի հաշտվել դրա հետ և նայել պատուհանից դուրս, որտեղ ավելի ու ավելի շատ ցուցանակներ էին հայտնվում։

Ինչպես անհամբեր երեխաները, ովքեր ճանապարհին կրկնում են՝ «ե՞րբ կհասնենք», այնպես էլ մենք հաճախ անհանգստություն ու ներքին լարվածություն ենք զգում՝ սպասելով կյանքի հաջորդ փուլին։ 

Իրոք, Աստծո գործելուն կամ փորձությունների ավարտին սպասելը կարող է դժվար լինել։ Դավիթը նույնպես բախվել էր բազմաթիվ դժվարությունների, որոնց մասին խոսում է Սաղմոս 27-ում։ Սակայն նա շարունակեց իր հույսը դնել Աստծո վրա և սպասել Նրա պատասխանին։ Դավիթը չգիտեր, թե որքան ժամանակ կպահանջվի, մինչև Տերը սկսի գործել, բայց վստահ էր, որ մի օր ամեն ինչ կփոխվի․ «Ես հաստատ հավատում եմ, որ պիտի տեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում» (հ․ 27․13)։ 

Հնարավոր է՝ մեզ անհրաժեշտ լինի սպասել ավելի երկար, քան կցանկանայինք։ Սակայն քաջալերվենք Դավթի վերջին հորդորով․ «Սպասի՛ր Տիրոջը. թող սիրտդ պինդ և զորավոր լինի, և սպասի՛ր Տիրոջը» (հ․ 14)։ Վստահելով Աստծուն՝ մենք մխիթարություն ենք գտնում, քանի  որ Աստված գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ մենք սպասում ենք։

 

Ինչո՞ւ է երբեմն դժվար սպասել Աստծո պատասխանին։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել հույսը սպասման ընթացքում։  

 

Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ, որ գործում ես նույնիսկ այն ժամանակ, երբ ես սպասում եմ Քո պատասխանին։ Ամեն



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 7-9, Հովհաննես 11. 1-29