Առակներ 12. 13-23 Երեքշաբթի | Մայիս 26
Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան։ Առ․ 12․22
ԳՈՐԾԵ՛Ք ԱԶՆՎԱԲԱՐ
Մի պահ շփոթության մեջ Սառան պատահմամբ իր նշանադրության մատանին դրեց ողորմություն խնդրող անօթևան մարդու գլխարկի մեջ։ Բիլլ անունով անօթևանը, մտածեց մատանին վաճառելու մասին, սակայն մի քանի օր անց, երբ Սառան կորցրածը գտնելու ակնկալիքով մոտեցավ նրան, նա առանց որևէ պայմանի վերադարձրեց մատանին։ Երախտագիտությունից մղված՝ Սառան և նրա ամուսինը դրամահավաք կազմակերպեցին Բիլլին աջակցելու համար։ Նվիրատվությունները սկսեցին հոսել առատորեն։ Արդյունքում, Բիլը կարողացավ տուն գնել և վերամիավորվեց իր վաղուց կորած ընտանիքի հետ։
Ազնվությունը հաճելի է Աստծուն և կարող է օրինակ լինել մեզ շրջապատող մարդկանց համար։ Սողոմոնն ասում է. «Ստախոս շրթունքները Տիրոջ համար զզվելի են, իսկ հավատարմությամբ վարվողները հաճելի են նրան» (Առ․ 12․22)։ Ստի հանդեպ Աստծո վերաբերմունքը նկարագրելիս՝ նա օգտագործում է բացասական սուր երանգ ունեցող մի բառ՝ «զզվելի»։ Երբ մարդիկ ստում են կամ իրենց սրտում խաբեություն են պահում (հ. 20), դա Աստծուն ամենևին հաճելի չէ։ Իսկ երբ նրանց շուրթերը ճշմարտախոս են (հ. 19),, դա ուրախություն է բերում Տիրոջը։
Եկե՛ք Աստծո օգնությամբ ձգտենք միշտ ազնվորեն վարվել։ Նույնիսկ եթե աշխարհը դա չնկատի, Աստված ուրախանում է՝ տեսնելով, որ քայլում ենք Իր ճշմարիտ ճանապարհներով։
Ինչպե՞ս կարող ենք այսօր մեր խոսքերով և գործերով դրսևորել ազնվություն՝ արտացոլելով Աստծո բնավորությունը։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, մաքրի՛ր սիրտս և սովորեցրո՛ւ ազնիվ լինել՝ Քո առաջ և մարդկանց հանդեպ։ Ամեն
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 28-19, Հովհաննես 9. 24-41