Ա Կորնթացիներին 13. 8-13 Չորեքշաբթի | Մայիս 20
Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի։ Ա Կորնթ․ 13․12
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ
Երբևէ զգացե՞լ եք, որ ձեր սիրտը ինչ-որ բանի է ձգտում, բայց այն կարծես հեռվում է և մնում է անհասանելի։ Քլայվ Լյուիսը հենց այսպիսի ուրախության էր ծարավ։ Նա գրում է. «Մեր ձգտումը՝ կրկին միավորվելու տիեզերքում այն բանի հետ, որից այժմ կտրված ենք, ներս մտնելու այն դռնով, որը միշտ տեսել ենք միայն դրսից, ոչ թե հոգեկան խանգարում է, այլ մեր իրական վիճակի ամենաճշգրիտ վկայությունը։ Եվ եթե երբևէ մեզ ներս հրավիրեն, դա կլինի այդ հին ցավի բժշկությունը… Մարդը ստեղծված է, որպեսզի խմի երկնային ուրախության աղբյուրից»։
Լյուիսը խոսում էր այն ուրախության մասին, որը մենք ամբողջությամբ կվայելենք, երբ Տիրոջը տեսնենք երես առ երես։ Այսօր արդեն մենք ունենք ուրախություն Քրիստոսում՝ Նրա հետ ունեցած հարաբերության և մեր մեջ գործող Սուրբ Հոգու շնորհիվ։ Սակայն, ցավոք, մեր ուրախությունը դեռևս ստվերվում է՝ մեղքով, մահվամբ, չարությամբ և աշխարհի անկատարությամբ։ Պողոս Առաքյալը գրում է․ «Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի» (Ա Կորնթ․ 13․12)։ Պողոսը հավելում է, որ մի օր «կատարյալը կգա»։ Սա կլինի այն ժամանակ, երբ մենք կճանաչենք ուրախության լիակատարությունը, քանի որ կլինենք Քրիստոսի հետ։ Եվ մինչ սպասում ենք Նրա գալստյան փառահեղ օրվան, Նա մեզ հնարավորություն է տալիս նախաճաշակել երկնքի անսահման, անամպ ուրախությունը։
Իսկ ինչպե՞ս ենք պատկերացնում մեր հանդիպումը Քրիստոսի հետ և ի՞նչին ենք ամենաշատը սպասում երկնքում։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ այն ուրախության համար, որ ունենք Քրիստոսում։ Ես սպասում եմ այն օրվան, երբ Քեզ հետ կլինեմ երկնքում լիարժեք ուրախության մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Մնացորդաց 10-12, Հովհաննես 6. 45-71