.
2026թ., Մայիսի 9

Բ Թագավորների 11. 1-5                                                                             Շաբաթ   |   Մայիս 9

 

 

Հետևյալ տարի՝ թագավորների պատերազմի դուրս գալու ժամանակ ․․․ Դավիթը մնացել էր Երուսաղեմում։ Բ Թագ․ 11․11

 

ԱՍՏԾՈ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ

 

Նաֆին և Քամրանը ռազմական հեղաշրջման մասնակից էին։ Նրանք երկար տարիներ պատերազմել էին, իսկ հաղթանակից հետո ստացել պաշտոն մայրաքաղաքում։ Ժամանակի ընթացքում նրանք ձանձրանացան, քանի որ աշխատանքը քիչ էր, և սկսեցին շատ ժամանակ անցկացնել համացանցում։ Նաֆին ասում է․ «Ես և իմ ընկերները կախվածություն ձեռք բերեցինք ինտերնետից, հատկապես՝ սոցիալական ցանցերից»։ Իսկ Քամրանը հավելում է․ «Իսկական փորձությունը սկսվեց ոչ թե պատերազմի ժամանակ, այլ հիմա։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ էր, հիմա՝ շատ ավելի բարդ»։ Նա հիշում է համացանցում հանդիպած գայթակղությունները և ավելացնում․ «Շատերը ընկել են այդ թվացյալ քաղցր, բայց իրականում դառը թակարդների մեջ»։

Քամրանը ճիշտ է. մենք առավել խոցելի ենք դառնում, երբ թուլանում ենք ու կորցնում մեր զգոնությունը։ Աստվածաշունչն այս մասին զգուշացնում է Դավթի և Բերսաբեի պատմության միջոցով։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ թագավորն իր զորականներին ուղարկեց պատերազմ, իսկ ինքը մնաց մայրաքաղաքում։ Ինչպես մարդը, ով անմտորեն թերթում է սոցիալական ցանցերի ժապավենը, Դավիթը, «ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա» (Բ Թագ. 11․2)։ Եվ երբ «տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր», այլևս չկարողացավ հայացքը հեռացնել (հ․ 2-3)։

Հաղթանակներից հետո հոգևոր թուլացումից խուսափելու համար մենք պետք է հիշենք, որ պատերազմը շարունակվում է: «Մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ... երկնքում գտնվող չար ոգիների դեմ»: Հետևաբար, մենք պետք է հագնենք «Աստծու սպառազինությո՛ւնը» որ ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնենք (Եփ. 6․12-13): 

 

Ի՞նչ պայքար է այժմ ընթանում մեր կյանքի մեջ։ Ինչպե՞ս կարող ենք հաղթել այդ պայքարում՝ հագնելով Աստծո սպառազինությունը։  

 

Աղոթք – Տե՛ր, այսօր ես պատերազմում եմ Քո զորությամբ և Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Դ Թագավորների 7-9, Հովհաննես 1. 1-28