.
2026թ., Մայիսի 8

Հովհաննես 1. 1-14                                                                                       Ուրբաթ   |   Մայիս 8

 

 

Կյանքը նրանով էր, և կյանքը մարդկանց լույսն էր։ Հովհ. 1․4

 

ԿՅԱՆՔԻ ԼՈՒՅՍ

 

1905 թվականին, Շվեյցարիայի Բեռն քաղաքում անխնամ տեսքով մի երիտասարդ փակվեց իր բնակարանում` ամբողջությամբ խորասուզվելով տիեզերքի բնույթին վերաբերող բարդ մտավոր փորձերի մեջ։ Անսովոր կենտրոնացվածությամբ նա կրկին ու կրկին վերաշարադրում էր իր բանաձևերը։ Չորս ամսվա ինտենսիվ աշխատանքի արդյունքը մարդկության կողմից աշխարհի ընկալման բոլորովին նոր պատկերացումն էր։ Այդ երիտասարդի անունը Ալբերտ Էյնշտեյն էր, ով ընդամենը քսանվեց տարեկան էր։

Չնայած իր հանճարեղությանը՝ Էյնշտեյնն ասել է. «Որքան շատ եմ սովորում, այնքան ավելի եմ հասկանում, թե որքան քիչ գիտեմ»։

Աստվածաշունչը հաճախակի է մատնանշում Աստծո մեծությունը, որն արտացոլվում է Նրա արարչագործության մեջ։ «Երկինքը պատմում է Աստծո փառքը», - գրում է Դավիթը (Սաղմ․ 19․2): Իսկ Հոբի գրքի հերոսներից մեկը հարցնում է. «Կարո՞ղ ես Աստծու խորհուրդը գտնել․․․ Նա երկնքի բարձրությունն ունի» (Հոբ 11․7-8):

Աստծո փառքը վեր է թե՛ տիեզերքի անսահմանությունից, թե՛ մարդկային ճանաչողության հնարավորություններից։ «Սկզբում էր Բանը …  և Բանը մարմին դարձավ» (Հովհ. 1․1, 14)։ Չկան բանաձևեր, որոնք կարող են բացատրել այս ապշեցուցիչ իրականությունը. Աստված դարձավ մարդկության մի մասը՝ Հիսուս Քրիստոսի անձի մեջ։ Նա «ինչ-որ հեռավոր վայրում» չէ, անհասանելի խորություններում, այլ մեզ շատ մոտ է։ «Բանը ․․․ մեր մեջ բնակվեց» (Հովհ. 1․14)։ Մենք կարող ենք ճանաչել Նրան անձամբ և մտերմաբար։

 

Ի՞նչն է մեզ առավել զարմացնում արարչագործության մեջ՝ անդրադառնալով Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունների վրա։ 

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ արարչագործության և Որդուդ՝ Հիսուս Քրիստոսի համար, ով ինձ նոր կյանք տվեց։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Դ Թագավորների 4-6, Ղուկաս 24. 36-53