.
2026թ., Մայիսի 4

Հայտնություն 1. 1-2, 12-18                                                                 Երկուշաբթի   |   Մայիս 4

 

 

Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց նրան՝ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի: Հայտն. 1.1 

 

ՎԱԽ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ

 

1859 թվականին տեղի ունեցավ պատմության մեջ ամենաուժեղ արևային փոթորիկը, որը հայտնի դարձավ որպես «Քերինգթոնի իրադարձություն»։ Այն առաջացրեց հզոր երկրամագնիսական խանգարում։ Վերջերս ես կարդացի համացանցում․ «Ենթադրվում է, որ եթե Քերինգթոնի իրադարձության մասշտաբի փոթորիկը տեղի ունենար այսօր, այն կարող էր առաջացնել ինտերնետային ապոկալիպսիս»։

«Ապոկալիպսիս» բառը սարսափելի է հնչում։ Սակայն դա հունարեն բառ է, որով վերնագրվում է Աստվածաշնչի վերջին գիրքը, և բառացիորեն նշանակում է ոչ թե աղետ կամ աշխարհի վերջ, այլ բացահայտում կամ հայտնություն։

Գիրքն ինքնին սկսվում է հետևյալ խոսքերով. «Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ Աստված տվեց նրան՝ իր ծառաներին ցույց տալու, ինչ որ շուտով պիտի լինի» (Հայտն. 1.1): Այնտեղ Հիսուսը ներկայացվում է որպես Աստծո Գառ և այս արտահայտությունը Հովհաննեսն օգտագործում է ավելի քան քսանհինգ անգամ։ Ահա Քրիստոսի մեկ այլ նկարագրություն. «Նրա աչքերը կրակի բոցի պես էին։ Նրա ոտքերը նման էին հնոցի մեջ շիկացած պղնձի, իսկ նրա ձայնը՝ առատահոս ջրերի ձայնի» (հ. 14-15): Երբ Հովհաննեսը տեսավ Նրան, «մեռածի պես նրա ոտքերի առաջ» ընկավ (հ. 17): Բայց Տերը դիպավ նրան և ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Առաջինն ու Վերջինը … Ես մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (հ. 17-18):

Մենք չենք վախենում գալիք աղետներից և ուրախությամբ ընդունում ենք Հայտնության գիրքը (ապոկալիպսիսը), որը պատմում է վերջին ժամանակների իրադարձությունների մասին՝ որպես վկայություն հարություն առած և փառավորված Քրիստոսի մասին։ Հենց Նրան ենք մենք պաշտում ու երկրպագում։

 

Ապագայի վերաբերյալ ի՞նչ վախեր են մեզ անհանգստացնում։

Ինչպե՞ս է Հիսուսն օգնում մեզ հաղթահարել դրանք։

 

Աղոթք  Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ինձ հայտնեցիր Քո Որդուն՝ Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։



Աստվածաշունչը մեկ տարում      |      Գ Թագավորների 16-18, Ղուկաս 22. 47-71