Բ Օրենք 11. 13-21 Կիրակի | Մայիս 3
Սովորեցրե՛ք դրանք ձեր որդիներին: Բ Օր. 11.19
ՍԵՐ՝ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ
«Մենք միշտ մեր հյուրերին ճանապարհում էինք՝ ձեռքով անելով, մինչև հեռվում նրանց անհետանալը, այդպես մենք արտահայտում էինք մեր սերը», - հիշում էր մայրս իր մանկության տարիներից։ Հետագայում նաև մեր ծնողներն էին նույն կերպ վարվում: Երբ ես ինքս թողեցի հայրական տունը, հասկացա, թե որքան խոր իմաստ ուներ այդ սովորույթը։
Հայացք գցելով մեքենայի հետին հայելու մեջ և տեսնելով մայրիկիս ու հայրիկիս՝ ես ինձ սիրված ու կարևոր էի զգում։ Այժմ ինքս եմ այդպես ճանապարհում հյուրերին՝ հույս ունենալով, որ մի օր իմ երեխաներն էլ կշարունակեն այդ գեղեցիկ ավանդույթը։
Սիրո դրսևորման միջոցներից է նաև Աստծո Խոսքով մարդկանց հետ բաժնեկցելը։ Մինչև իսրայելացիների՝ Հորդանանը հատելը, Տերը նրանց հրահանգեց. «Իմ այս խոսքերը դրե՛ք ձեր սրտում և ձեր հոգում... Սովորեցրե՛ք դրանք ձեր որդիներին և դրանց մասին խոսե՛ք ձեր տանը նստած ժամանակ, ճանապարհ գնալիս, պառկելիս և վեր կենալիս» (Բ Օր. 11.18-19):
Այս խոսքերը մի օր իրենց կատարյալ իրականացումը կգտնեն Տեր Հիսուսի լիակատար սիրո մեջ, Ով ասաց․ «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին» (Մատթ. 28.20)։ Նրա ճշմարտությունը կիսելով և Նրա բարությունն արտացոլելով՝ մենքկարող ենք վստահ լինել, որ Նրա սերը կհաղթահարի ցանկացած հեռավորություն։
Ո՞ւմ կարող ենք այսօր քաջալերել Աստծո Խոսքի ճշմարտությամբ։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Նրա սերը մեր գործերով ու վերաբերմունքով։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր կիսվել Քո սիրով ուրիշների հետ, որպեսզի նրանք հավատան և հետևեն Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 14-15, Ղուկաս 22. 21-46