.
Քայլերթ, որ հազարավոր խոսքերից ավելին է ասում

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, տասնյակ հազարավոր մարդկանց հետ լուռ, բայց հաստատ քայլերով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրանում նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ծառայողները, անդամներն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցները։ Այս ճանապարհը վաղուց արդեն պարզապես երթուղի չէ, այլ հիշողության, ցավի, բայց, միևնույն ժամանակ, վերածնված հույսի խորհրդանիշ։

«Արտասուքով ցանողները ցնծությամբ պիտի հնձեն» (Սաղմոս 126.5)։

Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված քայլերթը նաև աղոթքի ճանապարհ էր՝ Աստծուն ուղղված փառաբանություն, որ, չնայած պատմության ամենածանր փորձություններին, հայ ժողովուրդը շարունակում է ապրել, արարել ու վկայել կյանքի հաղթանակը մահվան հանդեպ։

«Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29.11)։

Դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը կարծես խորհրդանիշ է՝ ցավից դեպի հավատք, կորստից դեպի հույս տանող ընթացքի։ Այն հիշեցնում է, որ պատմությունը միայն անցյալ չէ, այն ներկայի մեջ ապրող պատասխանատվություն է։

«Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին… արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան» (Սաղմոս 34.18-19)։

 

Նախորդ
...
X