.
2026թ., Ապրիլի 26

Եզրաս 2. 68, 3. 1, 3-7                                                                                 Կիրակի   |   Ապրիլ 26

 

 

․․․միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք: Ա Թես․ 5․11

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՋԱՆՔԵՐ

 

2019 թվականի ապրիլին հրդեհ բռնկվեց Փարիզի հայտնի Նոտր Դամի տաճարում՝ ոչնչացնելով նրա սրածայր աշտարակը և կապարե տանիքը պահող կաղնե գերաններից կազմված կառույցը։ Գրեթե անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները։ Նվիրատվություններ ուղարկվեցին ամբողջ աշխարհից, և արհեստավորները սկսեցին վերանորոգումը՝ օգտագործելով նույն շինարարական մեթոդներն ու նյութերը, որոնք ի սկզբանե օգտագործվել էին։

Մ.թ.ա. 586 թվականին Նաբուգոդոնոսորը հրամայեց իր բանակին այրել Աստծո տաճարը Երուսաղեմում (Դ Թագ․ 25․9): Բաբելոնյան գերությունից վերադառնալուց հետո իսրայելացիները «կամավոր ընծաներ տվեցին Աստծու տանը՝ այն իր տեղում վերականգնելու համար» (Եզր․ 2․68):

Սկզբում նրանք կառուցեցին զոհասեղանը, ապա «փող տվեցին քարհատներին ու հյուսներին», ինչպես նաև պատվիրեցին «Լիբանանից եղևնու փայտ» (Եզր․ 3․7)։ Չնայած նրանց ջանքերը երբեմն խափանվում էին, երբեմն էլ բախվում դիմադրության, այնուամենայնիվ, վերականգնման աշխատանքը ավարտվեց, և ժողովուրդը կրկին սկսեց պաշտել Աստծուն Նրա տաճարում (Եզր․ 6․14-22)։

Այսօր մենք՝ Քրիստոսին հավատացողներս, Աստծո տաճարն ենք (Ա Կորնթ. 3․16-17)։ Տերը մեզ տալիս է այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է միմյանց վերականգնելու համար, ոչ թե փայտով ու քարով, այլ քաջալերանքի խոսքերով, աղոթքով և հոգևոր պարգևներով (Ա Թես․ 5․11)։

 

Ինչպե՞ս կարող ենք ինքներս մեզ հիշեցնել, որ մենք Աստծո տաճարի մասն ենք կազմում։ Ինչպե՞ս են մյուս հավատացյալները զորացնում կամ վերականգնում մեզ։

 

Աղոթք – Շնորհակալ ենք, Տե՛ր, որ տալիս ես այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է Քո հոգևոր տաճարը կառուցելու համար։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 23-24, Ղուկաս 19.1-27