.
2026թ., Ապրիլի 25

Փիլիպպեցիներին 2. 3-8                                                                             Շաբաթ   |   Ապրիլ 25

 

 

․․․այլ ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով … ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ։ Փիլ․ 2․7

 

ԻՆՔՆ ԻՐԵՆ ՈՒՆԱՅՆԱՑՐԵՑ

 

Մի օր գնացի հիվանդանոց՝ ընկերոջս այցելելու։ Բաժնում երիտասարդ բժիշկների մի խումբ կար։ Նրանք լսում էին, թե ինչպես է մի տարեց բժիշկ բացատրում հիվանդի վիճակը և բուժման մեթոդը։ Հանկարծ կինն անհանգստությամբ ասաց, որ շտապ զուգարան գնալու կարիք ունի, բայց չէր կարողանում վեր կենալ։ Մոտակայքում սանիտար չկար։

Երիտասարդ բժիշկներից մեկն արագ օգնության հասավ։ Ավագ բժիշկը գովաբանեց իր երիտասարդ գործընկերոջ արարքը։

Հիսուսը չկառչեց Իր աստվածային դիրքից և նվաստացում չհամարեց ծառայել մարդկությանը։ «Աստծու բնությունն ունենալով … ինքն իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով … հնազանդ եղավ մինչև մահ» (Փիլ․ 2․6-7)։ Մարդու կերպարանք առնելով՝ Տերն Ինքն Իրեն զոհ մատուցեց մեր մեղքերի համար։ Նա հնազանդ եղավ Հոր կամքին «մինչև մահ, և այն էլ՝ խաչի մահ» (հ. 8)։

Աստծո Որդին Իրեն ունայնացրեց մեզ համար՝ մեզ ծառայելու, մեզ փրկելու և մեզ Իրենը դարձնելու համար։ Թող երբեք չկորցնենք Նրա հանդեպ երկյուղն ու ակնածանքը՝ միշտ հիշելով՝ Ով է Նա մեզ համար։

 

Ինչպե՞ս կարող ենք այսօր մեր վերաբերմունքով արտացոլել Նրա օրինակն ու սրտի դիրքը։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ խոնարհությամբ Քեզ զոհեցիր իմ մեղքերի համար։ Ցույց տո՛ւր ինձ, թե ինչպես կարող եմ անձնվիրաբար ծառայել ուրիշներին։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 21-22, Ղուկաս 18.24-43