.
2026թ., Ապրիլի 23

Հռոմեացիներին 15. 5-7                                                                       Հինգշաբթի   |   Ապրիլ 23

 

 

․․․միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծու փառքի համար։ Հռոմ․ 15.7

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լիլիան Քոլոնը, ով մանկատան սանուհի էր, մրցույթում հաղթեց՝ գերազանցելով չորս հարյուր այլ պարուհիների, և ընդունվեց հայտնի պարային խմբակ։ Այդ խմբում նա ելույթ ունեցավ ավելի քան քառասուն տարի։ Խումբը հիացրեց հանդիսատեսին իր կատարյալ սինխրոն պարերով։ Այսօր Լիլիանն արդեն յոթանասուն տարեկան է։ Նա սովորեցնում է իր ուսանողներին պարել և փոխանցում ամենակարևոր դասը՝ միասին աշխատելը։ «Բեմի վրա և դրանից դուրս մեր կյանքերը սերտորեն փոխկապակցված են,- ասում է նա,- և մենք բոլորս ավելի հեշտ ենք սկսում ապրել, երբ աջակցում ենք միմյանց»։

Պողոս առաքյալը նույնպես հասկանում էր այս սկզբունքի կարևորությունը: Քրիստոսի մեջ միասնությունն օգնում է հասնել գլխավոր նպատակին՝ Աստծուն փառավորելուն: Պողոսը սա սովորեցրեց Հռոմի հավատացյալներին՝ թե՛ հրեաներին, թե՛ հեթանոսներին՝ ամրապնդելով նրանց միասնությունը: «Եվ համբերության ու մխիթարության Աստվածը թող շնորհի ձեզ միմյանց հետ համախոհ լինել ըստ Քրիստոս Հիսուսի», - գրեց նա (Հռ․ 15․5): Սա անհրաժեշտ է, «որպեսզի միաբան ու միաբերան փառավորեք Աստծուն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը» (հ․ 6):

Անհամաձայնությունները նման արդյունքի չեն հանգեցնի։ Աստծուն համատեղ գովաբանելը բացահայտում է Քրիստոսի մեջ միասնության իրական նպատակը. «Միմյանց ընդունե՛ք, ինչպես որ Քրիստոսը ձեզ ընդունեց Աստծու փառքի համար» (հ․ 7): Եթե մենք Աստծուց օգնություն խնդրենք, Նա կոգեշնչի մեզ միասնաբար գործել և միասին փառք տալ Նրան։

 

Ո՞ւմ կարող ենք միանալ Աստծուն փառաբանելու համար։ Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքի կարևոր առաջնահերթություններից մեկը դարձնել Աստծուն միասնական գովաբանությունը։
 

Աղոթք – Բա՛ց իմ սիրտը, ո՛վ Աստված, որ միաբանության մեջ փառաբանեմ Քո Սուրբ անունը։ Ամեն:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 16-18, Ղուկաս 17. 20-37