Սաղմոսներ 72․12-14 Չորեքշաբթի | Ապրիլ 22
Որովհետև նա պիտի փրկի խեղճին․․․ որ օգնական չունի։ Սաղմ․ 72․12
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Երբ 2021 թվականին թալիբներն իշխանությունը զավթեցին Աֆղանստանում, տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվեցին թակարդում՝ առանց փախուստի որևէ միջոցի։ Շատերը հուսահատվեցին։ Սակայն մյուսները գործողություններ ձեռնարկեցին, այդ թվում՝ մի երիտասարդ, ով սոցիալական ցանցերում արշավ սկսեց և ավելի քան ինը միլիոն դոլար հավաքեց չարտերային տարհանման չվերթների համար։ «Մենք մի կողմ դրեցինք քաղաքական տարաձայնությունները և միավորվեցինք՝ մարդկանց փրկելու համար», - լրագրողներին ասաց նա։
Հատկանշական է, որ խոսքը միայն Աֆղանստանի մասին չէ։ Համաշխարհային խոշոր քաղաքներից մինչև փոքրիկ գյուղեր՝ բազմաթիվ մարդիկ տառապում են: Եվ զարմանալի է տեսնել, թե ինչպես է Աստված դարձնում Իր ուշադրությունն այն վայրերին, որտեղ իշխում է ցավն ու հուսահատությունը։ Իր ժամանակին Նա «պիտի փրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին, որ օգնական չունի» (Սաղմ․ 71․12)։
Շատ հաճախ Աստծո օգնությունը գալիս է Նրա ժողովրդի միջոցով։ Սաղմոս 72-ը պատմում է թե՛ Սողոմոնի գործերի, թե՛ Աստծո գործերի մասին, և երբեմն դժվար է տարանջատել մեկը մյուսից։ Աստված փրկում է, բայց միևնույն ժամանակ, նա կոչ է անում մեզ գործել Իր հետ։
Անարդարության կամ տառապանքի առջև կանգնելիս՝ մենք կարող ենք միանալ Աստծուն՝ աղոթքով մտնելով աղետի էպիկենտրոն։ Եվ միաժամանակ հիշել, որ Նա գործում է նաև մեր սեփական կյանքի խնդրահարույց ոլորտներում։
Երբևէ եղե՞լ է, որ հայտնվենք անելանելի և անհույս իրավիճակում: Ինչպե՞ս կարող ենք միանալ Աստծուն և համագործակցել Նրա հետ նման իրավիճակներում։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ օգնության Քո խոստման համար, օգնի՛ր մասնակից լինեմ ուրիշներին աջակցելու գործում։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Թագավորների 14-15, Ղուկաս 17. 1-19