.
2026թ., Ապրիլի 21

Ղուկաս 15. 8-10                                                                                   Երեքշաբթի   |   Ապրիլ 21

 

 

Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև գտա դրամը, որ կորցրել էի։ Ղուկ․ 15․9

 

ԳՏՆՎԱԾ ԿՈՐՈՒՍՏԸ

 

Շատ տարիներ առաջ հայրիկիս հետ ճամփորդում էինք Էկվադորի Ամազոնյան ջունգլիներով։ Մեր ճանապարհորդության ընթացքում այցելեցինք նաև մի փոքրիկ գյուղ և ծանոթացանք տեղի ցեղախմբին։ Հայրս այնտեղ ինձ համար գնեց մի քանի ձեռագործ զարդ, այդ թվում՝ ականջօղեր։ Ես այդ ականջօղերը կրում էի միայն հատուկ առիթների դեպքում: Սակայն քրոջս ծննդյան երեկույթը ցավոք վերջինն էր։ Երբ տուն վերադարձա, հայտնաբերեցի, որ ականջօղս կորցրել եմ։ Ամենուրեք փնտրեցի, բայց ապարդյուն։ Դա ընդամենն ականջօղ էր, բայց կրկին ձեռք բերելու համար ստիպված կլինեի վերադառնալ Ամազոնի ջունգլիներ։

Այս ամենի մասին իմանալով՝ քույրս գնաց այն ռեստորանը, որտեղ մենք տոնում էինք, և գտավ ականջօղս կորած իրերի բաժնում։ Ես անչափ ուրախ էի։

Հիսուսն առակ պատմեց մի կնոջ մասին, ով կորցրել էր արծաթե մետաղադրամ։ Նա մոմ վառեց և զգուշորեն մաքրեց սենյակը՝ նայելով յուրաքանչյուր անկյուն, մինչև գտավ այն (Ղուկ․ 15․8)։ Ապա նա կանչեց իր ընկերներին և հարևաններին և ասաց. «Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև գտա դրամը, որ կորցրել էի» (հ․ 9)։

Այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան թանկ ենք մենք Աստծո համար։ Նա «եկել է կորածին փնտրելու ու փրկելու» (Ղուկ․ 19․10)։ Մենք կորած էինք, բայց երբ Տերը գտավ մեզ, երկինքն ուրախացավ։

 

Ի՞նչ զգացողություն ենք ունենում, երբ գիտակցում ենք, որ Աստծո աչքերում անչափ արժեքավոր ենք։ 

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ փնտրեցիր և գտար ինձ։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Թագավորների 12-13, Ղուկաս 16