Գործք Առաքելոց 9․36-43 Շաբաթ | Ապրիլ 18
Հոպպեում Տաբիթա (որ «Այծեմնիկ» է թարգմանվում) անունով մի կին կար, որ աշակերտ էր. նա բազում բարի գործեր ու ողորմություններ էր արել։ Գործք 9․36
ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՕԳՆԱԿԱՆ
Մաքսի հիվանդությունը նրան հաշմանդամ դարձրեց։ Երբ նա մահացավ քսանհինգ տարեկանում, ծնողներն ամենից շատ սգում էին այն պատճառով, որ նա իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց միայնակ՝ ամբողջ օրը խաղալով առցանց խաղեր։ Սակայն նրա մահից հետո ծնողները սկսեցին ստանալ նամակներ այն մարդկանցից, ովքեր Մաքսի հետ ծանոթացել էին առցանց խաղերի միջոցով։ Նամակների մեջ նրանք Մաքսի մասին խոսում էին որպես իմաստուն, բարեկիրթ և հոգատար երիտասարդի։
Հաղորդագրություններից մեկը Միկկել անունով աուտիզմով տղայի մորից էր, ով ունակ չէր ցույց տալ սիրո որևէ նշան իր մոր հանդեպ։ Մաքսը Միկկելին խաղալու հրաեր էր ուղարկել՝ խրախուսելով նրան ավելի համարձակ լինել շփման մեջ, և շուտով տղան առաջին անգամ իրական կյանքում գրկեց մորը։
Աստվածաշնչում կա մի կերպար Տաբիթա անունով, ով Մաքսի նման նույնպես մահացավ երիտասարդ տարիքում և շատ ընկերներ սգացին նրա մահը։ Նա ո՛չ կարգավիճակ ուներ, ո՛չ էլ հարստություն, բայց «բազում բարի գործեր ու ողորմություններ էր արել» (Գործք 9․36): Հատուկ հոգատարություն նա ցուցաբերում էր այրիների հանդեպ, հասարակության մեջ ամենաանպաշտպան մարդկանց, ում համար շորեր էր կարում (հ․ 39): Այս մասին իմանալով՝ Պետրոսն աղոթեց Տիրոջը, որ Տաբիթային հարություն տա մեռելներից, և Աստված պատասխանեց։
Շատ մարդիկ կատարում են բարի գործեր, որոնք տեսանելի են միայն նրանց համար, ում օգնում են։ Վստահ եղե՛ք՝ ձեր բարությունը տեսանելի է, և գնահատվում է մարդկանց կողմից՝ երբեմն, իսկ Աստծո կողմից՝ միշտ։
Մեր շրջապատում կա՞ն Տաբիթայի նման մարդիկ։ Ի՞նչն է մեզ օգնում ձգտել բարության, այլ ոչ թե հարստության կամ հասարակական դիրքի։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ ենք մեր հանդեպ Քո բարության, փրկության և հոգատարության համար։ Օգնի՛ր ամեն ժամանակ բարիք գործել, նույնիսկ եթե այն կմնա անտեսանելի։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Թագավորների 3-5, Ղուկաս 14. 25-35